Հայաստանյան ավտոսիրողներին սպասում է պետհամարանիշների փոփոխություն - Mediamax.am

7692 դիտում

Հայաստանյան ավտոսիրողներին սպասում է պետհամարանիշների փոփոխություն


Հայաստանյան ավտոսիրողներին սպասում է պետհամարանիշների փոփոխություն
Հայաստանյան ավտոսիրողներին սպասում է պետհամարանիշների փոփոխություն

Լուսանկարը` http://avtodraiv24.ru/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի եւ թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Համարանիշերը կլինի առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար:

 

Համարանիշերում կօգտագործվի նաեւ Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը:

 

«Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից եւ որոշ դեպքերում խնդիր է առաջացնում ընթեռնելիության առումով: Խնդիր են հարուցում նաեւ միմյանց բավական նման տառերը՝ «O», «Q», «D», «C», ինչպես նաեւ մոտոցիկլի համարանիշի մեծ վահանակները, կցորդների եւ կիսակցորդների երկար համարանիշերը:

 

Որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում, մի քանի բացառությամբ, նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը, օգտագործել տառերի եւ թվերի առավել ընթեռնելի գրելատեսակներ, «սովորական երկար» համարանիշի տառերի չափը  մեծացնել եւ հավասարեցնել թվերի չափին, «քառակուսի» համարանիշի վահանակների չափերը մեծացնել՝ մեծացնելով նաեւ օգտագործվող տառերն ու թվերը: Մոտոցիկլի համարանիշի վահանակները փոքրացվում են, սակայն մեծացվում են դրանցում օգտագործվող  տառերի եւ թվերի չափերը, կցորդների եւ կիսակցորդների համար սահմանվում են նաեւ 520X112 մմ չափերի համարանիշեր», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին