ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` Քեսաբի հայերի պաշտպանության համար - Mediamax.am

11685 դիտում

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` Քեսաբի հայերի պաշտպանության համար


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հաագայում ասել է, որ «Քեսաբի հայերի տեղահանությունն ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը,  Սերժ Սարգսյանն այս մասին ասել է այսօր` Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ:

 

Նախագահը խոր մտահոգություն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

 

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

 

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:

 

«Ես հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի եւ Ժնեւի գրասենյակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ Սիրիայում Հայաստանի դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին