ԱՄՆ սենատորները Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ են ներկայացրել - Mediamax.am

3511 դիտում

ԱՄՆ սենատորները Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ են ներկայացրել


ԱՄՆ սենատորները Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ են ներկայացրել
ԱՄՆ սենատորները Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ են ներկայացրել

Երեւան: Մեդիամաքս: Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Մարկ Քըրքն այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր բանաձեւ են ներկայացրել:

Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը:

 

«Ի հիշատակ 2014թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության տարելիցի` ԱՄՆ նախագահը պետք է աշխատի անաչառ, կառուցողական, կայուն եւ ամուր հայ-թուրքական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ, որը կներառի Թուրքիայի կառավարության` Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի ամբողջական ընդունումը: Ինչպես նաեւ, ԱՄՆ նախագահը պետք է երաշխավորի, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատշաճ ըմբռնում եւ զգայունություն կցուցաբերի մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների եւ ցեղասպանության վերաբերյալ խնդիրների նկատմամբ, որոնք փաստագրված են Հայոց ցեղասպանության մասին Միացյալ Նահանգների արձանագրություններում»,- ասվում է բանաձեւում:

 

Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ասել է, որ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին մենք ողջունում ենք սենատորների այդ նախաձեռնությունը, որը վերապրածների փրկությանն ուղղված Ամերիկայի մարդասիրական միջամտության հիշեցումն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին