Ուկրաինայի ճգնաժամն ու ռուսական ռուբլու թուլացումը բացասաբար կանդրադառնան Հայաստանի վրա, կարծում են ՀԲ-ում - Mediamax.am

3665 դիտում

Ուկրաինայի ճգնաժամն ու ռուսական ռուբլու թուլացումը բացասաբար կանդրադառնան Հայաստանի վրա, կարծում են ՀԲ-ում


Ուկրաինայի ճգնաժամն ու ռուսական ռուբլու թուլացումը բացասաբար կանդրադառնան Հայաստանի վրա, կարծում են ՀԲ-ում
Ուկրաինայի ճգնաժամն ու ռուսական ռուբլու թուլացումը բացասաբար կանդրադառնան Հայաստանի վրա, կարծում են ՀԲ-ում

Լուսանկարը` http://timeopinions.files.wordpress.com


Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայում շարունակվող ճգնաժամն ու ռուսական ռուբլու թուլացումը կարող են բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար:

Այս մասին ասված է Համաշխարհային բանկի`«Հայաստան. լրացուցիչ աշխուժություն որոնելիս» զեկույցում:

 

Ըստ ՀԲ կանխատեսումների, բացասական հետեւանքները կարող են արտահայտվել արտահանման ծավալների անկումից մինչեւ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների կողմից ուղարկվող գումարների ծավալների նվազումը:

 

«Տնտեսական աճի դանդաղումը Ռուսաստանում առանցքային դեր է խաղալու Հայաստանում տնտեսական տեմպերի դանադաղեցման վրա, քանի որ Հայաստանը ներկրման, դրամական փոխանցումների եւ արտասահմանյան ներդրումների հարցում մեծամասամբ կախված է Ռուսաստանից: Եվրոյի գոտում ձգձգվող ռեցեսիան եւս մեկ ռիսկ է, քանի որ  Հայաստանի արտահանման ծավալների 1/3-ը բաժին է ընկնում Եվրամիությանը: Համաշխարհային ֆինանսական պայմանների խստացումը եւս խնդիր է Հայաստանի համար, որը նորեկ է միջազգային կապիտալի շուկայում»,- ասված է զեկույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին