ՀԲ-ն կարեւորում է արտահանմամբ զբաղվող նորաստեղծ ընկերությունների դերը Հայաստանում - Mediamax.am

2348 դիտում

ՀԲ-ն կարեւորում է արտահանմամբ զբաղվող նորաստեղծ ընկերությունների դերը Հայաստանում


ՀԲ-ն կարեւորում է արտահանմամբ զբաղվող նորաստեղծ ընկերությունների դերը Հայաստանում
ՀԲ-ն կարեւորում է արտահանմամբ զբաղվող նորաստեղծ ընկերությունների դերը Հայաստանում

Լուսանկարը` http://manufacturingbenchmarks.com/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը գործարար միջավայրի եւ մրցունակության հետագա բարելավման կարիք ունի, իսկ լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծման պայմաններից են արտաքին ուղիղ ներդրումները եւ արտահանման գործընթացի բարեփոխումները:

Այս մասին ասված է Համաշխարհային բանկի`«Հայաստան. լրացուցիչ աշխուժություն որոնելիս» զեկույցում:

 

Զեկույցը որպես նոր աշխատատեղերի ստեղծման գլխավոր նախապայման նշում է արտահանմամբ զբաղվող նորաստեղծ ընկերությունների կարեւորությունը:

 

«Գրեթե բոլոր երկրներում աշխատատեղերը մեծամասամբ ստեղծվում են արագ զարգացող ընկերությունների փոքր խմբի կողմից», - նշված է զեկույցում:

 

Փաստաթղթում ասված է, որ ՀՀ կառավարության միջնաժամկետ բարեփոխումների օրակարգը, որն աջակցություն է ստանում ՀԲ-ի կողմից, արտացոլում է այս առաջնահերթությունները` ներառելով բարեփոխումները բիզնես միջավայրի եւ պետական կառավարման ոլորտներում:

 

Սպասվում է, որ բարեփոխումների իրականացման արդյունքում կկրճատվեն ընկերությունների ծախսերը, ինչպես նաեւ կմեծանա վարկերի հասանելիությունը ՓՄՁ-ների համար: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին