Թուրքիան «քարտ-բլանշ» է ստացել ԱՄՆ-ից, կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը - Mediamax.am

3719 դիտում

Թուրքիան «քարտ-բլանշ» է ստացել ԱՄՆ-ից, կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը


Ռուբեն Սաֆրաստյանը
Ռուբեն Սաֆրաստյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր ասել է, որ Հայաստանը մտնում է համաշխարհային զարգացումների նոր ժամանակաշրջան, եւ դա կանդրադառնա նաեւ Թուրքիայի քաղաքականության վրա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, վերջին ամիսներին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման արդյունքում անխուսափելիորեն կաճի Թուրքիայի նշանակությունը ԱՄՆ հաշվարկներում:

 

«Սա ոչ միան հարաբերությունների սրացում է, այլեւ նոր աշխարհակարգի ձեւավորման փուլ: Թուրքիան ժամանակին կարողացավ օգտվել ձեւավորվող իրավիճակից, արդյունքում դա բերելու է Թուրքիայի հակառուսական քաղաքականության ուժեղացմանը եւ այդ երկրի դիրքի ամրապնդմանը տարածաշրջանում»,- ասել է գիտնականը:

 

Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ Թուրքիան «քարտ-բլանշ» է ստացել ԱՄՆ-ից իր գործողությունների համար: Արեւելագետը հավելել է, որ այս իրավիճակը հնարավորություն է տալիս Թուրքիային ավելի ակտիվ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին