#Tumo4aurora. «Ամեն մարդ ինքն է որոշում՝ լինել հերոս, թե ոչ» - Mediamax.am

13699 դիտում

#Tumo4aurora. «Ամեն մարդ ինքն է որոշում՝ լինել հերոս, թե ոչ»


Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Զեյնալյանը
Աստղիկ Զեյնալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էմիլ Տեր-Ավետիքյանցը
Էմիլ Տեր-Ավետիքյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Ասլանյանը
Արա Ասլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Ասլանյանը
Արա Ասլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Կարապետյանը
Մերի Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լիանա Հարությունյանը
Լիանա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

«Թումո» կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը
«Թումո» կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը

Լուսանկարը` PAN Photo

Արա Ասլանյանը
Արա Ասլանյանը

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


«100LIVES»-ի եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Tumo4Aurora նախաձեռնությունը իրագործման փուլում է:

 

IDeA hիմնադրամի «100LIVES» եւ «Aurora Prize» մրցանակ նախաձեռնությունների ներկայացուցիչները մարտի 2-ին Թումո կենտրոնում ծանոթացան այն ուսանողների հետ, որոնք աշխատում են «Ավրորա» մրցանակի խորհրդանիշների` արձանիկի, կարգախոսի եւ տարբերանշանի ստեղծման ուղղությամբ:

 

Հանդիպման ընթացքում Թումոյի սաներն ավելի սերտ ծանոթացան «Ավրորա» մրցանակի պատմությանն ու նպատակներին:

 

Ուսանողներն ընդգրկված են 4 աշխատանքային խմբերում, որոնք ղեկավարում եմ դիզայներներ Թալա Սաֆին, Ռուբեն Մալայանը, Այման Հասանը եւ Արա Ասլանյանը:

 

Այս խմբերում ընդգրկված պատանիները Մեդիամաքս-ին պատմել են աշխատանքային մթնոլորտի, «Ավրորա» մրցանակի իրենց ընկալումների  եւ «100LIVES» նախաձեռնության՝ Երեւանը մարդասիրության համաշխարհային մայրաքաղաք դարձնելու հեռահար նպատակի մասին:

 

Լիանա Հարությունյան, 16 տարեկան

Լիանա Հարությունյանը Լիանա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Յուրաքանչյուրն ինքն է որոշում լինել հերոս, թե ոչ»

 

«Ավրորա» մրցանակի մասին իմացա նախագծին միանալուց հետո միայն: Երբ  տեղեկացա նախագծի մասին, նույն օրը սկսեցի կարդալ նաեւ Ավրորայի մասին: Մեր խմբում աշխատանքային մթնոլորտը շատ հաճելի է, ընկերական եւ ջերմ: Մենք դեռեւս ՞ «ուղեղային գրոհներ» ենք անում, միջավայրն ապահովում է նոր մտքերի ազատ հոսք: Բացի այդ, աշխատում ենք նաեւ մեր մտքերը շոշափելի դարձնելու ուղղությամբ:  Փորձում ենք սքեթչեր ստանալ եւ մոտավորապես պատկերացնել մրցանակի չափսը, ձեւը, թե ինչ նյութից կարելի է պատրաստել այն եւ այլն:

 

Մարդասիրությունը եւ այն հանգամանքը, որ ինչ-որ մեկը կարող է օգնել մյուսին, վտանգելով սեփական կյանքը, հազվադեպ հանդիպող երեւույթներ են: Այն մարդիկ, որ նման սխրանք են գործում, իսկապես արժանի են հերոսի կոչման: Ամենադժվարը սեփական «ես»-ից շեղվելն ու «մենք»-ով մտածելն է: Իմ այսօրվա համար ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հերոս են եղել: Եթե նրանք չլինեին, մենք էլ այստեղ չէինք լինի:

 

Մեր ընտանիքում էլ Ցեղասպանության հետ կապված պատմություն կա: Տատիկս պատմել է, որ իր պապիկը Մուշից գաղթել է եւ հաստատվել է Սիսիանում:

 

Սրտանց ուզում եմ հավատալ, որ մի օր Երեւանը կդառնա մարդասիրության մայրաքաղաք:  Եթե դա լինի թեկուզ 10 տարի հետո, շատ երջանիկ կզգամ ինձ եւ հպարտ կլինեմ, որ  այստեղ եմ ապրում:

 

Աստղիկ Զեյնալյան, 16 տարեկան

Աստղիկ Զեյնալյանը Աստղիկ Զեյնալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բարի ՛ եղեք մարդկանց հանդեպ»

 

«Ավրորա» մրցանակի մասին տեղեկացել եմ Թումոյում, երբ առաջին անգամ ներկայացվեց նախագիծը:  Մեր խմբի աշխատանքները չսկսեցինք թեմայի հետազոտությունից՝ սկսեցինք նկարել, քանդել որոշ բաներ եւ ստեղծել նորերը: Մենք հասկացանք, որ ոչնչացումից կարելի է գեղեցիկ մի բան ստեղծել: Հիմա փորձում ենք պատկերացնել, թե ինչ տեսք կարող է ունենալ մրցանակը եւ ինչ գաղափարներ պետք է ներդնել նրանում:

 

Եթե այս կազմակերպությունից բացի, լինեն նաեւ այլ կազմակերպություններ, որոնք իրենց նպատակը կդարձնեն Երեւանը մարդասիրության մայրաքաղաք հռչակել, ապա դա մեզ մոտ հաստատ կստացվի:

 

Էմիլ Տեր-Ավետիքյանց, 15 տարեկան

Էմիլ Տեր-Ավետիքյանցը Էմիլ Տեր-Ավետիքյանցը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եկեք օգնենք իրար»

 

Խմբում հիմա աշխատում ենք էսքիզների վրա եւ փորձում ենք ավելի խորը մտածել կոնցեպտի վրա: Ուզում ենք օրիգինալ գաղափար ստանալ: Շուտով այդ ամենը վիզուալ դրսեւորում կստանա:

 

Ավրորան միջազգային մարդասիրական մրցանակ է եւ դրա հետ կապված փորձելու եմ այլ լուծումներ գտնել:

 

Գնահատում եմ, երբ մարդուն ոչինչ չեն խոստացել, բայց նա բարություն է գործում առանց որեւէ ակնկալիքի: Ինչպե՞ս կարելի է պարտական չլինել այդ մարդկանց:

 

Հնարավոր է, որ մի օր Երեւանը դառնա մարդասիրության քաղաք, եթե ինքներս մեզ վրա շատ աշխատենք:

 

Մերի Կարապետյան, 18 տարեկան

Մերի Կարապետյանը Մերի Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կյանք՝ հանուն կյանքերի»

 

Մեր խմբում դեռեւս որոնողական աշխատանքների փուլում ենք: Փորձում ենք խորությամբ ուսումնասիրել մեզ տրված հանձնարարությունը:

Մինչեւ այս նախաձեռնությանը մասնակցելը միայն գիտեի, որ «Ավրորա» մրցանակը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիմա հասկանում եմ, որ մենք նույնպես ունենք մեր փոքրիկ ներդրումը այս մրցանակի համար եւ հպարտ եմ, որ մասնակցում եմ մի նախաձեռնության, որը համամարդկային բնույթ ունի:

 

Միանշանակ հավատում եմ, որ Երեւանը կարող է դառնալ մարդասիրության քաղաք, քանի որ ունենք շատ հարուստ պատմություն եւ դրա շնորհիվ է, որ կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը եւ այսօր կարող ենք խոսել 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին:

 

 

Մարիամ Մանոյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին