Տրեգուլովա եւ Էկկեր`«Մենք միշտ կունենանք արվեստի կարիք» - Mediamax.am

exclusive
4293 դիտում

Տրեգուլովա եւ Էկկեր`«Մենք միշտ կունենանք արվեստի կարիք»


Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան
Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Զելֆիրա Տրեգուլովան
Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան
Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը
Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը
Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը
Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան
Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան
Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկերը
Դանիլո Էկկերը

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը
Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկերը
Դանիլո Էկկերը

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Զելֆիրա Տրեգուլովան
Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը
Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան
Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company


Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը սկսում է նոր նախագիծ՝ ARARAT Speakers Night: Երկար տարիներ մշակութային կարեւոր իրադարձությունների գործընկեր լինելով՝ Երեւանի կոնյակի գործարանը արդիական հարցերի քննարկման նոր հարթակ ու ձեւաչափ է առաջարկում: Հայաստանից եւ արտերկրից տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներ, հյուրընկալվելով ԱՐԱՐԱՏ թանգարանում, կներկայացնեն մասնագիտական տեսակետ ժամանակակից հարցերի ու խնդիրների վերաբերյալ,  կքննարկեն դրանք հանդիպման մասնակիցների հետ:

 

Նախագծի առաջին հյուրերը ցուցահանդեսների համակարգող, ժամանակակից արվեստի տեսաբան, Իտալիայի արդի արտ-բեմի ամենագլխավոր կերպարներից մեկը՝ Դանիլո Էկկերն ու Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան էին: Մարտի 10-ին Նրանք խոսել են «Թանգարանն այսօր» թեմայի շուրջ՝ ներկայացնելով տեխնոլոգիաների դարաշրջանում  թանգարանների առջեւ ծառացած մարտահրավերներն ու որակապես նոր գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը: Երեկոն վարել է «Մեդիամաքս» մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company

«Թանգարանը կենդանի է, որն ունի իր կյանքը»

 

Զելֆիրա Տրեգուլովա 20-30 տարի առաջ յուրաքանչյուր կիրթ մարդ (միայն դիպլոմի առկայությունը նկատի չունեմ) իր պարտքն էր համար թանգարան գնալ: Հիմա իրավիճակն արմատապես փոխվել է: Այցելուների հետ աշխատելու համար մենք պետք է փնտրենք նոր տեխնոլոգիաներ, եւ ոչ միայն՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ: Դու պետք է այցելուին շատ ժամանակակից, վառ միջոցներով առաջարկես այն բովանդակությունը, որը քո կարծիքով շատ կարեւոր է նրան հասցնել, բայց միաժամանակ չընկնես պոպուլիզմի մեջ: Թանգարանները բավականին երկար ժամանակ հանդես են եկել որպես փղոսկրե աշտարակներ: Ես հաճախ եմ հանդիպում թանգարանային սնոբիզմի՝«Ա~խ, մեր բարձր գիտությունը, մենք այն զարգացնում ենք»: Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին հանդիսատեսը. «Նա դեռ չի հասունացել, եւ ընդհանրապես՝ լավագույն թանգարանը թանգարանն է առանց այցելուի»: Ես սա լսել եմ մարդկանցից, որոնք ղեկավարում են այցելուների դեմ պայքարի, կներեք (հեղ.-ծիծաղում է), այցելուների հետ աշխատանքի բաժինը:

 

Դանիլո Էկկեր Զբոսաշրջիկները միշտ ցանկացել են ոչնչացնել թանգարնները: Սա նշանակում է, որ այսօր թանգարանը պետք է լինի մի վայր, ուր կայցելեն մարդիկ՝ մշակութային իմաստով աճելու համար: Թանգարանը կենդանի օրգանիզմ է: Նա մեծ, գեր կամ նիհար կենդանի է, որն ունի իր կյանքը, շատ կամ քիչ է ուտում, հոգնում է, քնում է, արթանանում է: Խնդիրն այն է, որ ինչպես կենդանին է փոխվում իր կյանքի ընթացքում, այնպես էլ թանգարանը շրջապատող աշխարհն է փոխվում: Մենք պետք է հասկանանք, որ կա բաղադրատոմս, որն օգնում է թանգարանին մեծանալ եւ զարգանալ: Օրինակ, այն, ինչ լավ աշխատող մեխանիզմ է Մոսկվայի թանգարանի համար, չի կարող գործել Թուրինի թանգարանում: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն ապրի եւ շնչի իր միջավայրով: Թանգարանի այցելուները հիմնականում կրթված, պատրաստված մարդիկ են, որոնք ունեն հստակ պատկերացում, թե ինչ են տեսնում թանգարանում: Այսօր շատ դժվար է գտնել այդպիսի մարդկանց: Այսօր գործ ունենք ոչ այնքան կիրք եւ պակաս հետաքրքրված այցելուների հետ: Բայց միեւնույն ժամանակ նա շատ պահանջկոտ հանդիսատես է: 10-20 տարի առաջ թանգարան գնալու նպատակներից մեկը նաեւ թանգարանում գործող սրճարանից օգտվելը չէր: Այսօր այցելուները հաճախ  նախ մտնում են թանգարանի սրճարան, հետո՝ թանգարան: Նրանք պահանջում են որոշակի պայմաններ եւ հարմարավետություն: Նրանք պահանջկոտ են նաեւ տեխնոլոգիաների տեսանկյունից: Ցանկանում են ինքնատիպ մեթոդներով թանգարանի մաս դառնալ: Մի քանի տարի առաջ թանգարաններում չէր կարելի լուսանկարել, հիմա՝ կարելի է: Սելֆիի միջոցով նրանք շփվում են թանգարանի հետ, այսինքն՝ սելֆին տեղեկատվության աղբյուր է:

Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Երիտասարդներն ավելի շուտ լուսանկարվում են ցուցանմուշների հետ, քան՝ կարդում՝ ինչ է գրված ցուցանմուշի տակ: Դա լուսանկարի, սելֆիի լեզուն է, որը հեղափոխական երեւույթ է, որովհետեւ բոլորին հասցնում է տեղեկություն թանգարանի կամ օպերայի մասին: Այդ լուսանկարի օգնությամբ մենք միջազգային մակարդակում ստեղծում ենք շփում երիտասարդների միջեւ: Մենք պետք է հասկանանք, թե այս մարդիկ ինչ են ակնկալում մեզնից, ինչպիսի մեխանիզմներ է պետք գտնել՝ այցելուին գրավելու համար: Օրինակ, Հռոմում մարդկանց հնարավորություն էինք տվել թանգարանների պատերին գրելու իրենց գաղափարները: 120 հազար մարդ գրել էր իր ցանկությունը, մտքերը: Դրանք բոլորը վերաբերում էին թանգարանում նրանց տեսած արվեստի գործերին: Իհարկե, վատ բառեր էլ կային, բայց մենք ոչ մի գրառում չենք ջնջել: Եվ բոլոր այդ երիտասարդները հասկացան իրենց ուղղված այդ հաղորդագրությունը:

 

«Երբ մարդ մտածում է, նա դառնում է պակաս ագրեսիվ»

 

Զելֆիրա Տրեգուլովա Թանգարանները, ցուցադրությունները մարդկանց ստիպում են մտածել: Իսկ երբ մարդ մտածում է, նա դառնում է պակաս ագրեսիվ եւ պակաս ենթակա պրոպագանդայի: Մենք ապրում ենք ժամանակներում, երբ սրվում են հարաբերությունները երկրների միջեւ: Քաղաքական գործիչներն անում են քայլեր, որոնք մարդկանց, ժողովուրդներին, երկրները հեռվացնում են իրարից: Իմ եւ արտասահմանյան գործընկերներիս դիտարկմամբ, սրան զուգահեռ մենք ակտիվացնում ենք մեր կապերը, գտնում ենք ֆինանսավորում իրականացնելու համար այնպիսի ծրագրեր, որոնց միջոցով ներկայացնում ենք մեկս մյուսիս մշակույթը: Որովհետեւ այսօր հասարակության ամենասարսափելի եւ վտանգավոր երեւույթներից մեկն ատելությունն է, ուրիշը, մեզնից տարբերվողին չհասկանալը:

Զելֆիրա Տրեգուլովան Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Դանիլո Էկկեր Թանգարանները պետք է ինչ-որ չափով խառնվեն հասարակության կյանքին, ազդեն դրա վրա: Անհրաժեշտ է, որ հասարակությունը պատրաստ լինի մեր օգնությանը: Այն քաղաքական գործիչները, որոնք ունեն տեղեկատվության, ճնշման, գաղափարախոսության միջոցներ, հաղթում են, վերահսկում են հասարակությանը: Մենք անպայման պետք է օգտագործենք հասարակության վրա ազդելու այդպիսի փոքրիկ պրովոկացիոն տարրեր, գործիքներ:

 

«Փոքրիկ հնարավորություններից կարող են ծնվել մեծ հարաբերություններ»

 

Զելֆիրա Տրեգուլովա Հիմա խմբակային այցելությունների ահռելի հոքս կա: Մարդիկ դիմում են էքսկուրսավարի օգնությանը, որովհետեւ այսօր քիչ են տեղեկացված արվեստից: Նրանք կարիք ունեն բացատրության, մեկնաբանության, այլ դիտանկյան, հաղորդագրության, որը սովոր են ստանալ, օրինակ, համացանցից:

 

Դանիլո Էկկեր Մի իրական դեպքի մասին պատմեմ: Մի ամառային օր ուժեղ անձրեւ էր գալիս: Ամբողջությամբ թրջված՝ մտա թանգարան եւ տեսնեմ մի ընտանիք թրջված, բայց շատ գոհ կանգնած է թանգարանում եւ ծիծաղում է: Մենք նաեւ այսպիսի մարդկանց հետ գործ ունենք, որոնք ամեն ինչին հումորով են վերաբերվում: Այդ մարդիկ նույնիսկ անձրեւին գալիս են թանգարան, որովհետեւ գտնում են այն, ինչ փնտրում են այդ պահին:

Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը Դանիլո Էկկերը, Զելֆիրա Տրեգուլովան ու Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Իմ կազմակերպած վերջին ցուցադրությանը կային էքսկուրսավարներ, որոնք պրոֆեսիոնալ չէին, դերասան էին: Նրանք կերպավորվել էին ինչպես Կոկո Շանելը կամ Մերիլին Մոնրոն եւ պատմում էին իրենց ցուցադրության մասին: Կոկո Շանելը մի քանի րոպե խոսում էր անգլիական ոճի միագույն թելից կարված հագուստի մասին: Եվ այդ հանդիսատեսը նորից վերադարձավ մեր ցուցադրությունը դիտելու: Սա նշանակում է, որ մեր աշխատանքն ամեն օր սովորելն ու սովորեցնելն է, որպեսզի մեր հաղորդագրությունը հանդիսատեսին հասցնելու մեխանիզմներ ստեղծենք: Դրա համար պետք է օգտագործենք ամեն ինչ՝ անձրեւը, դերասաններին. այդպիսի փոքրիկ հնարավորություններից կարող են ծնվել մեծ հարաբերություններ:

 

«Արվեստը գետ է, որն անընդհատ հոսում է»

 

Դանիլո Էկկեր Մենք արվեստը զարգացնում էինք՝ այն դասակարգելով: Դա մեծ վեճերի առիթ էր դառնում. ի՞նչ է ժամանակակից արվեստը, այն 1945, թե՞ 1960 թվականից է սկսվում: Արվեստը միշտ իր ժամանակին եղել է ժամանակակից, եւ երբեք ոգեւորությամբ չի ընդունվել: Առաջինը, ինչ ցանկանում եմ անել Թուրինի թանգարան, ստեղծել հավաքածու, որում ընդգրկված կլինեն արվեստի նմուշներ՝ սկսած 18-րդ դարի վերջերից մինչեւ մեր օրերը՝ ամեն ինչ խառնելով իրար: Պետք է հասկանալ, որ արվեստը, իր բոլոր ճյուղերով,  գետ է, որն անընդհատ հոսում է: Մենք չենք կարող այն կանգնեցնել՝ ասելով, որ այս կետից սկսվում է ժամանակակից արվեստը: Դա շարունակական գործընթաց է, եւ մենք պետք է այն մասերի չբաժանենք: Ես մի քանի տարի առաջ որոշեցի, որ չեմ անելու այդպիսի ցուցադրություններ, այլ միայն պատմական, որոնք փոխանցում են ինչ-որ մտքեր, տպավորություններ եւ հիշողություններ:

Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան Դանիլո Էկկերն ու Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company

«Թանգարանը պետք է դուրս գա թանգարանի պատերից»

 

Զելֆիրա Տրեգուլովա Ինտերակտիվությունը պետք է չսահմանափակվի ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ: Դու պետք է այցելուին եզրակացություններ անելու, արտահայտվելու հնարավորություն տաս: Նա ուզում է մասնակցել գործընթացին, եւ եթե դու դա հաջողես, վերջ՝ հաղթել ես: Քեզ մոտ կգան այցելուներ, հովանավորներ, պետությունը քեզ կաջակցի: Բայց դրան հասնելը շատ դժվար է. պահել այցելուի հետ շփման, զրույցի բարձր նշաձող, միեւնույն ժամանակ գլուխ չտանել: 

 

Համոզված եմ, որ թանգարանը այցելուին պետք է առաջարկի ոչ միայն ցուցանմուշներ՝ կախված պատերին, այլ շատ օբյեկտիվ, կշռադատված, ժամանակակից հայացք՝ ազատ կաղապարներից, կարծիքներից: Այցելուն պետք է ներգրավված լինի այն ամենի մեջ, ինչ նրան ներկայացնում է թանգարանը: Նրան պետք է առաջարկել շատ հետաքրքիր, վառ արտահայտված մտքեր: Բայց նա պետք է իմանան, որ շատ կարեւոր ուղերձը իրենց հասցնելու համար դու անհավանական ջանքեր ես գործադրում: Դա «թանգարանային գործում նորագույն տեխնոլոգիաներ» կոչվածի շատ կարեւոր բաղկացուցիչն է:

Զելֆիրա Տրեգուլովան Զելֆիրա Տրեգուլովան

Լուսանկարը` Yerevan Brandy Company

Թանգարանը պետք է դուրս գա թանգարանի պատերից: Մենք դուրս ենք եկել փողոցներ, համացանց, սոցիալական ցանցեր, ի վերջո իջել ենք մետրո՝ անելով հրաշալի նախագիծ Մոսկվայի մետրոպոլիտենի հետ: Վեց ամիս գեղեցիկ գնացքի բոլոր վագոններում պատմվում էր ռուսական մշակույթի մասին՝ սկսած 20-րդ դարի սկզբից: Նաեւ ցուցադրում էինք հրաշալի վիդեոէքսկուրսիա:

 

Դանիլո Էկկեր Կան արտիստներ, որոնք տեխնոլոգիաներով տարված՝  միայն համակարգիչ են օգտագործում, ոմանք էլ կտրականապես հրաժարվում են համակարգչով աշխատելուց: Տեխնոլոգիաներն ունեն իրենց ռիսկերն ու վտանգները, բայց ճիշտ չէ դրանք չօգտագործելը: Մարդիկ արդեն սովորել են եւ առանց դրանց չեն պատկերացնում իրենց կայքնը: Մենք պետք է նրանց հետ նույն հարթության վրա լինենք եւ առաջարկենք այդ գործիքներն արվեստի միջոցով: Հռոմում կա ցուցադրություն, որում ներկայացված են արվեստի գործերի բարձրորակ լուսանկարչական վերարտադրություններ: Այստեղ գործիքները սխալ, գռեհիկ են օգտագործված, որովհետեւ արվեստի գործերի այլ մեկնաբանություն, տպավորություն են հաղորդում, կեղծում են: Մենք պետք է չմոռանանք, որ այդ գործիքների միջոցով հաղորդում ենք արվեստի իրական արժեքն ու նշանակությունը: Եթե այդ գործիքները պետք է փոխարինեն արվեստը, դա հանցագործություն է:

Դանիլո Էկկերը Դանիլո Էկկերը

Լուսանկարը` Yerevan Brandy Company

«Մենք միշտ կունենանք արվեստի կարիք»

 

Դանիլո Էկկեր 19-րդ դարի սկզբներին նկարիչները կարծում էին, որ արվեստը մեռնելու է: Հարց էին տալիս՝ ի՞նչ կլինի այդ դեպքում: Նույնը վերաբերում է հարցին, թե ի՞նչ կլինի, եթե չլինեն թանգարանները: Շատ նկարիչներ կարծում էին, որ կյանքն ինքը կդառնա արվեստ, բոլորը կդառնան արտիստներ, նկարիչներ: Արվեստը կարող է մեռնել միայն այն դեպքում, երբ բնակվի, ապրի մեր մեջ: Բայց դա ուտոպիա է: Մենք միշտ կունենանք արվեստի կարիք:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին