«Կումայրին», որ պետք է փոխի Գյումրիի տրամադրությունը - Mediamax.am

exclusive
13924 դիտում

«Կումայրին», որ պետք է փոխի Գյումրիի տրամադրությունը


Լուսանկարը` Սաշուր Քալաշյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սաշուր Քալաշյանը
Սաշուր Քալաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Սաշուր Քալաշյանի արխիվից

Լուսանկարը` Սաշուր Քալաշյանի արխիվից

Լուսանկարը` Սաշուր Քալաշյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հենրիկ  Գասպարյանը
Հենրիկ Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Կարապետյանը եւ Սաշուր Քալաշյանը
Կարեն Կարապետյանը եւ Սաշուր Քալաշյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


«Վիրաբուժական միջամտություն»` այսպես է կոչվում առաջին հայացքից  տարօրինակ այս ստեղծագործությունը:  Պատի քարերը կարելով՝ հեղինակը նպատակ է ունեցել ուշադրություն հրավիրել ու ասել, որ  պատմական շենքերին  հարկավոր է վիրաբուժական միջամտություն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեղծագործությունը ծնվել է 1998 թվականին,  Գյումրիի առաջին Բիենալեի  ժամանակ, երբ մշակույթի ու արվեստի լեզվով արվեստագետները փորձում էին  երկրաշարժից հետո Գյումրիին արհեստական շնչառություն տալ`օգտագործելով ժամանակակից արվեստի ճկունությունը: Նախաձեռնողների ցանկությունն էր  նորովի դիտարկել ժամանակի խնդիրները, դուրս գալ հոգեւոր ու ֆիզիկական ավերակներից: Գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանն էլ որոշեց կարկատել երկրաշարժից հետո վթարային դարձած Ալեքպոլի կառույցներից մեկը, որն առանձնանում է աչք շոյող ճարտարապետական տեսքով: 

 

Հետերկրաշարժյան տարիների ընթացքում արվեստի լեզվով սա առաջին ահազանգն էր, որ կարելի է մեկնել այսպես. «Հարկավոր է այլ դիտակետով նայել Գյումրիի զարգացմանն ու փրկել դարերի ու ցավի փոշու տակ մնացած շենք-հուշարձանները, որոնք գտնվում էին Գյումրիի սրտում ու մինչեւ սիրտը չտրոփի, քաղաքը ոտքի չի կանգնի»:

 

Իսկ որտե՞ղ է Գյումրիի սիրտը

 

-Ուրտե՞ղ բդի էղնի. ամեն լեննագանցու սրտի ու տան մեջ, - միանգամից կպատասխանեն գյումրեցիների մեծ մասը: Բայց աշխարհագրորեն Գյումրին ունի մի մեծ սիրտ, որին 1980 թվականին տրվեց պաշտոնական մեկ այլ անուն` «Կումայրի», այն նույն անունը, որ Գյումրին ունեցել է հին ու միջին դարերում:

 

Ինչպես վերածնվեց Կումայրին ու ինչու դարձավ արգելոց

 

«1977-1978 թվականներին այլեւս հողատարածք չկար, որ պլանավորեինք Լենինականի զարգացումը ու վտանգ կար, որ պետք է քանդեինք քաղաքի հին շինությունները, փոխարենը շենքեր կառուցեինք հնգամյա պլանով»,- հիշողություններով է կիսվում Լենինականի (1976-1994թթ.) գլխավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Սաշուր Քալաշյանը Սաշուր Քալաշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց գյումրեցի ճարտարապետը վաղուց էր նկատել ու գնահատել գյումրվա ու ալեքսանդրապոլյան ժառանգությունը: Պատմական քաղաքի մասունքները փրկելու համար ճարտարապետներով նախաձեռնում են կյանքի կոչել մի գաղափար, որը Հայաստանում առաջինն էր լինելու`ոչ թե քանդել, այլ վերականգնել չգնահատված մշակութային կառույցները:

Լուսանկարը` Սաշուր Քալաշյանի արխիվից

«Շենքերի նկարներով, նրանց պատմական ու ճարտարապետական արժեքը վկայող փաստերով պաստառներ սարքեցինք ու դիմեցինք տարբեր նախարարություններ, Գիտությունների ակադեմիա, Պատմության եւ հնագիտության ինստիտուտ: Քննարկելուց հետո բոլորը դրական կարծիք հայտնեցին, որ պետք է փրկել «Կումայրին»: 1980 թվականի ամռանը կառավարությունն էլ հաստատեց

արգելոց-թանգարանի հիմնումը: Կարեւոր էր Կարեն Դեմիրճյանի ու շիրակցի Ալեքսան Կիրակոսյանի աջակցությունը»,- հիշում է Սաշուր Քալաշյանը:

 

- Արդեն աչքերս սովոր է դարձել էս գեղեցկությանը, գիտենք, որ թանգարանի մեջ կապրինք: Եկեք, տունմ ցույց տամ, ինչխօր իսկական թանգարան եղնի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյումրեցի Մուկուչը «Կումայրի» արգելոց թանգարանի շինություններից մեկի բնակիչն է, պարծանքով ամեն հետաքրքրվողի ներկայացնում է իրենց թաղն ու տատից մնացած հիշողությունները:

 

- Էստեղ սաղ հարուստ գյումրեցիներն են ապրել: Էնտեղ Ծաղիկյանների տունն էր, էս կողմը հարուստ զինվորականների: Հլը էս տան դռներին նայե, կհիշե՞ս, Թորիկի մերը օր կերթա աղջիկ ուզելու, դուրս կենեն, այ հենց էդ դուռն է ըսիկ, բայց կինոյից բացի, տուն օր մտնիս ինչխօր թանգարան եղնի:

Լուսանկարը` Մեդիամաքս

1980 թվականից հետո համարյա մարդ չի ապրել էստեղ: Մեր հարեւանի տունն է, բարձր դասի զինվորականի տուն է եղել,  ասում է Մուկուչն ու բացում տան դռները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մտնելով ներս, հայտնվում ես մեկ այլ աշխարհում, որտեղ ամեն ինչ ժամանակի մեջ քարացել է` հին կամոդով, կահույքով, լուսանկարներով ու նույնիսկ  ժամանակի փոշով ծածկված կանացի օծանելիքի տուփով:

 

«Կումայրի» արգելոց-թանգարանը ընդգրկում է նման 1200 շինություն ու զբաղեցնում է 200 հա տարածքը: Պատմական քաղաքը վերականգնելու համար 1980-ականներին  100 հոգանոց մասնագիտական խումբ էր աշխատում` ոչ միայն վերականգնվում էին  շենքերը, հիշողությունները, ադաթներն ու կենցաղը փաստագրվում էին: 

 

Հին քաղաքը վերականգնելու համար երիտասարդ մասնագետներին գործուղում էին Լենինական: Նրանցից  մեկն էլ Գյումրիի ներկայիս գլխավոր ճարտարապետ Հենրիկ  Գասպարյանն է.

 

- Տնով, տեղով ու աշխատանքով ապահովելու պայմանով եկա Գյումրի, էն ժամանակ աշխատանքը շատ էր: Նկարիչների, մտավորականների օգնությամբ մեկ-մեկ հաշվառեցինք շինությունները, 1200 կառույց անձնագրավորվեց  ու սկսեցինք վերականգնել: Ֆինանսների սահմանափակում չկար, պետությունից ուզում էինք այնքան գումար, ինչքան կկարողանայինք հասցնել վերականգնել տարվա ընթացքում, բայց...:

Հենրիկ  Գասպարյանը Հենրիկ Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայցը 1988-ի երկրաշարժն էր, որը սկսեց մի նոր տարեգրություն` ավերակների վերածված Լենինականի, նորածին Գյումրիի ու վերականգնվող «Կումայրիի» համար:

 

Պետությունը ձեռնամուխ եղավ առաջնահերթ լուծել երկրաշարժից հետո անօթեւանների բնակարանային հարցը, Հայաստանի անկախացումից հետո «Կումայրի» արգելոցի մասնագետներին կրճատեցին, իսկ պատմական քաղաքի հուշարձան տները անվճար սեփականաշնորհվեցին` որպես սովորական տներ, այլ ոչ թե պատմական արժեք ու հուշարձաններ: Այն ժամանակ այդ «մանրուքը» շատերի աչքից էր վրիպել, ինչի հետեւանքով էլ անցնող տարիների ընթացքում երկրաշարժից առավել կառույցները վնասվեցին անճաշակ շինարարությամբ ու ավելորդ կցակառույցներով: Մեկ այլ դեմքի արտահայտություն դրոշմվեց Կումայրի արգելոցի դիմագծին` լքվածություն ու անտարբերություն:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ մարդիկ ապրում էին, խնամում էին, հիմա շենքերի մեծ մասը վաճառվում է, ապակիներն է հանված, անտեր, ոնց որ որբանոց լինի: Շատ եմ ցավում, ինձ համար մասնագիտական արժեք է «Կումայրին», - ասում է Սաշուր Քալաշյանը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այժմ «Կումայրի» արգելոց-թանգարանը ունի ընդամենը 3 աշխատող: Թեեւ իր կառուցվածքով ՊՈԱԿ է, բայց տարիների ընթացքում դարձել է քաղաքաշինության բաժնի «կույրաղիքը»:

 

19 տարի անց` ի գործ: Վիրաբուժական միջամտությունը սկսվել է 

 

Հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանը այցելեց Գյումրի ու շրջեց «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում, Շիրազի ու  Ռուսթավելի փողոցներում հիացավ որոշ շենքերի ճարտարապետական տեսքով ու հայտարարեց, որ իր ընտանիքը  պատրաստվում է ներդրում կատարել Գյումրիում, նպաստել պատմական միջուկի վերականգնմանն եւ այդ կերպ գրավել ու հրավիրել զբոսաշրջիկներին:

Կարեն Կարապետյանը եւ Սաշուր Քալաշյանը  Կարեն Կարապետյանը եւ Սաշուր Քալաշյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Մշակվել է հետաքրքիր եւ տրամաբանական ներդրումային ծրագիր, որը կտա տնտեսական էֆեկտ եւ կստեղծի նոր աշխատատեղեր: Ամենակարեւորը՝ այս ծրագիրը Գյումրիում տրամադրություն փոխող ծրագիր է: Այսօր կտանք մեծ ներդրումային ծրագրի մեկնարկ, որը կունենա մուլտիպլիկացիոն էֆեկտ: Ներկա դրությամբ ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, խնդրելու եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք եւս ներդրում կատարեն: Իմ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, որ ստեղծվելիք ներդրումային հիմնադրամում առաջին ներդրում կատարողը լինի», - ասել էր Կարեն Կարապետյանը:    

 

Ներդրումը չուշացավ: Կարապետյանների ընտանիքը գնել է Շիրազի փողոցում գտնվող երկհարկանի շինություններից մեկը, որի նկուղային հարկում նախկինում գործում էր «Ջրահարս» ռեստորանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը նշեց, որ այդ կառույցի ճարտարապետական տեսքը մի փոքր խաթարվել է 1926 թվականի  երկրաշարժի ժամանակ, հետագայում վերանորոգել են: «Պատուհանների տեսքը պահպանվել է, հատկապես, իր ճարտարապետությամբ արժեքավոր է նկուղային հատվածը, կամարներով ու հետաքրքիր շինարարական լուծումներով:»:

 

Գյումրիի գլխավոր ճարտարապետն էլ փաստեց. «ԽՍՀՄ ժամանակ Բանվորական ճաշարանների միավորման գրասենյակ է դարձել: 1988 թվականի երկրաշարժից հետո անօթեւան մնացած մարդիկ եկել ու բնակվել են այստեղ, հետո լքել են շինությունը: Մի քանի տարի է` շենքը դատարկ է»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդեն սկսվել են շենքի մաքրման աշխատանքները: Դեռ հայտնի չէ, թե ինչ է կառուցվելու վարչապետի ընտանիքի գնած կառույցում: Կարեն Կարապետյանին հետեւել են շատերը` Շիրազի եւ Ռուսթավելի փողոցներում սկսել են տներ գնել:

 

«Կումայրի վերածնունդ» հիմնադրամը` հեքիաթ, թե իրականություն 

 

Նորաստեղծ «Կումայրի վերածնունդ» հիմնադրամն ունի կառավարման նոր ձեւ, որի միջնորդությամբ պատմաճարտարապետական արժեքները վերականգնվելու են ներդրողի միջոցներով: Հուշարձան-տները գնվելու են, վերականգնվելու են, հետագայում հյուրատուն, սրճարան, ժամանցի վայր դառնալու նպատակով: Իսկ ովքեր չեն ցանկանա վաճառել տունը, կմիանան հիմնադրամին  ու որպես բաժնետեր համապատասխան եկամուտ կստանան:

 

Փորձնական այս ծրագիրը կկիրառվի միայն Շիրազի ու Ռուսթավելի փողոցների 49 շինությունների համար: Մարտի 21-ին այս երկու փողոցներում մեկնարկել են վերականգնման աշխատանքները: «Ինժեներական ենթակառուցվածքները պետք է փոխենք, հաշվիչներ, գազի խողովակներ, հոսանքալարերը ստորգետնյա են դառնալու, փողոցները բարեկարգվելու են, որ զբոսաշրջիկը հիանա կառույցներով, ոչ թե ցեխերի միջից հազիվ անցնի ու չտեսնի  պատմական շինությունները», - նշում է  գլխավոր ճարտարապետն ու մտահոգվում վարչապետի սահմանած կարճ ժամկետների մասին:

 

Մի քանի օր առաջ Կարեն Կարապետյանը կրկին այցելել էր Գյումրի եւ ծանոթացել վերականգնման ծրագրի աշխատանքների ընթացքին:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Սաշուր Քալաշյանը ծրագրով ոգեւորված է, սակայն որոշ մտավախություններ եւս ունի.

 

«Վարչապետը ցանկանում է, որ տուրիզմը զարգանա: Բայց ուզում են շատ արագ անել ամեն ինչ, իսկ այս գործում արագությունը կարող է վնասել: Նախկին ժամանակներում վերականգնումը վստահված էր մասնագետներին: Հիմա կարգադրողը մասնագետները չեն, այլ փող ունեցողն է, որոնք հաճախ չգիտեն, թե ինչ են ուզում: Որքան հնարավոր է, կհետեւեմ, որ բուժելու փոխարեն, անվերադարձ չկորցնենք մեզ հասած ժառանգությունը»:

 

Գյումրեցի վարպետ Մուկուչը, հետեւելով  վարչապետի գնած շենքի մաքրման աշխատանքներին` լիահույս է. «Գոնե  արդեն գիտենք օր էս մե շենքմ փրկվավ, օր ուզենան, փող էլ օր եղնի մյուս շենքերն էլ կսարքեն ու կծաղկցնեն մեր մայլեն: Մենք էլ կողքից կօգնենք: Կիկոսը չկա, բայց ուրախացել ենք, տեսնինք իրականություն էղնի, հերթական հեքիաթը  չդառնա»:   

 

Անահիտ Հարությունյան (Գյումրի)՝ հատուկ Մեդիամաքսի համար

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին