1988-ին ծնված հիվանդանոցային դպրոցն ու ծնողների տուն-կացարանը - Mediamax.am

exclusive
1859 դիտում

1988-ին ծնված հիվանդանոցային դպրոցն ու ծնողների տուն-կացարանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Սանոսյանը
Անահիտ Սանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Թադեւոսյանը
Հասմիկ Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Աբրահամյանը
Մերի Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Սանոսյանը
Նարեկ Սանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարսենիկ Մարգարյանը
Վարսենիկ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինա Լեումաննը
Քրիստինա Լեումաննը

Լուսանկարը` Մեդիամաքս


1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով շվեյցարացի ամուսիններ Էռնեստ եւ Քրիստինա Լեումանները շտապեցին Հայաստան՝ բերելով բժշկական սարքավորումներ, դիալիզի ապարատ։ Մինչ Էռնեստ Լեումաննը՝ մանկական երիկամաբանը, զբաղվում էր հիվանդների առողջական խնդիրներով, տիկին Քրիստինան, որը հատուկ մանկավարժ է, մտածում էր՝ ինչպես ապահովել բուժվող երեխաների կրթությունը։

 

Որոշեցին Երեւանում՝ «Արաբկիր» բժշկական համալիրին կից, ստեղծել հիվանդանոցային դպրոց, որը նաեւ երեխաների սոցիալական եւ հոգեբանական խնդիրներով էր զբաղվելու։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Այս երեխաները կտրված են իրենց ընտանիքից, միջավայրից, տնից, իսկ դպրոցն անփոխարինելի օղակ է յուրաքանչյուրի կյանքում։ Բոլոր երեխաներն առավոտյան արթնանում ու ասում են՝ ես գնում եմ դպրոց։ Բուժվող երեխայի համար «դպրոց գնալ»-ը, եթե նույնիսկ մի շենքից մյուս շենքը գնալն է, միեւնույնն է, նշանակում է հիվանդանոցից դուրս գալ։ Ազատվում են փակ սենյակում լինելու հոգեբանական խնդրից»,- ասում է «Անմիջական օգնության ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Թադեւոսյանը։

 

Հասմիկ Թադեւոսյանը Հասմիկ Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Կազմակերպությունը ստեղծվել է 1998-ին՝ հիվանդանոցային դպրոցի գործունեության 10-րդ տարում։ Սկզբում դպրոցի աշակերտները երիկամային խնդիրներով երեխաներն էին, հետո ներգրավվեցին բոլորին, ովքեր «Արաբկիր» բժշկական համալիրում երկարատեւ բուժում են ստանում։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երեխաների հետ աշխատում են վերապատրաստված ու հիվանդանոցային դպրոցի միջազգային փորձին ծանոթ մասնագետներ։ Յուրաքանչյուր երեխայի համար, նրա կարողությունների ու կարիքների համապատասխան, գրվում է անհատական ուսումնական ծրագիր։ Կախված աշակերտի առողջական վիճակից ու բուժման ձեւից՝ դասերն անցկացվում են խմբակային կամ հենց հիվանդասենյակում։

 

Նարեկն ու Մարիամը տարբեր տարիքի են, բայց սովորում են միասին՝ իրենց հիվանդասենյակում։ Մինչ Մարիամը խաղի օգնությամբ բազմապատկման աղյուսակն է կրկնում, ընկեր Մերին Նարեկի հետ մաթեմատիկայի դասն է անում։ 

 

«Այս դասերը շատ կարեւոր են, դպրոցից հետ չենք ընկնի։ Ինչքան էլ ես աշխատեմ, իմ եւ ուսուցչի սովորեցրածը տարբեր է։ Հնարավոր է՝ մեզ չլսեն, չենթարկվեն, բայց ուսուցչին լսում են»,- ասում է Նարեկի մայրը՝ Գաբին, որը տղայի հետ Երեւան է եկել Կապանից։

 

Դասագրքերի կողքին զարգացնող խաղերն են։ Մերի Աբրահամյանը, որն ութ տարի դասավանդում է հիվանդանոցային դպրոցում, ասում է, որ խաղային մեթոդները դասերը հետաքրքիր են դարձնում, երեխաները չեն հոգնում, կարողանում են բացթողումները լրացնել, որ բուժումից հետո դպրոց վերադառնալը հեշտ լինի։

 

Մերի Աբրահամյանը Մերի Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հիվանդանոցային դպրոցի հիմնադիրները, բազմաթիվ երեխաների ու ընտանիքների հետ աշխատելով, տարբեր խնդիրների առնչվեցին ու հասկացան, որ կրթական բաղադրիչը բավարար չէ։ Որոշեցին ընդլայնել գործունեության ուղղությունները։

 

Սկսեցին հոգեբանական եւ սոցիալական աշխատանք բուժվող երեխայի ընտանիքի հետ։ Երեխաների ու ծնողների համար ստեղծվեց ձեռքի աշխատանքի արվեստանոց, որը ոչ միայն նրանց ժամանցն է ապահովում, այլեւ մասնագիտության ու եկամտի խնդիր լուծում։ Հիվանդանոցային դպրոցի կարեւոր բաղադրիչն ամառային հանգստի կազմակերպումն է Ապարանի վերականգնողական կենտրոնում։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ճամբարի օրերին խնդիր ունեցող երեխաները կտրվում են ծնողի գերխնամքից եւ սովորում ինքնուրույն ապրել․ կարողանում են իրենց դեղորայքը հաշվարկել, ռեժիմը պահել, եթե պետք է՝ իրենք իրենց սրսկել, շփվել հասակակիցների հետ։ Իրենց լիարժեք մարդ են զգում։ Ունենք երիտասարդներ, որոնք մասնակցել են այդ ճամբարներին ու հիմա երիտասարդական ակումբներ են հիմնել, առաջնորդ են։ Եթե նույնիսկ ֆիզիկական խնդիր ունեն, հոգեպես պատրաստ են մտնել կյանք՝ որպես լիարժեք անձ»,- ասում է Հասմիկ Թադեւոսյանը։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հիվանդանոցային դպրոցից տարեկան օգտվում է մինչեւ 1200 երեխա։ Շատերը մարզերից են։ Տիկին Հասմիկն ասում է, որ պատահում էր, երբ բուժվող երեխաների ծնողները կայարանում, զբոսայգիներում էին գիշերում։ Նյութապես խիստ կարիքավոր ընտանիքներն առավելագույնը կարողանում են երեխային հասցնել Երեւան՝ բուժման, բայց մայրաքաղաքում ապրելու, երեխայի խնամքը կազմակերպելու հնարավորություն չունեն։ Խնդիրը թեթեւացնելու նպատակով հիվանդի տուն-կացարան են հիմնել, որտեղ միաժամանակ կարող է մնալ 8 մայրիկ։ Անցյալ տարի 180 մարդ է այստեղ ժամանակավոր կացարան ստացել, 85 տոկոսը՝ մարզերից։

 

«5-րդ անգամ ենք պառկում «Արաբկիր»-ի հիվանդանոց։ Քանի որ հեռվից՝ Սիսիանից ենք գալիս, ամսով մնում ենք, անհնար էր բարեկամի տանն ապրել։ Ինձ առաջարկեցին մնալ տուն-կացարանում։ Էստեղ ճաշ ենք պատրաստում, ուտում ենք, լվացք ենք անում»,- ասում է Վարսենիկ Մարգարյանը։

 

Վարսենիկ Մարգարյանը Վարսենիկ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նարեկը սովորում է 9-րդ դասարանում ու խաղում Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։ Որոշ ժամանակ բեմում նրան խաղընկերները կփոխարինեն, իսկ հանրակրթական դպրոցին՝ հիվանդանոցայինը։

 

«Շատ ուրախ եմ, որ հետ չեմ ընկնում դասերից, կարողանում եմ կիսամյակը փակել։ Եթե լինում է ինձ հասակակից մեկը, միասին ենք անում դասերը։ Անհատական պարապմունքներով ավելի շուտ է «տեղ հասնում», քան 36-37 աշակերտով դասարանում»։

 

Նարեկ Սանոսյանը Նարեկ Սանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նարեկը Երեւան է եկել մոր՝ Անահիտ Սանոսյանի հետ։ Տղան նախորդ անգամ 3 ամիս պառկել է հիվանդանոցում։ Տիկին Անահիտը չի պատկերացնում՝ որտեղ էր ապրելու, եթե չլիներ տուն-կացարանը։

 

«Երեւանում հարազատություն չունենք, բայց մեզ էստեղ ընդունում են որպես հարազատի։ Ճիշտ է, էրեխու հիվանդությունը կա, բայց զգում ես, որ հենարան ունես»,- ասում է տիկին Անահիտը։    

 

Անահիտ Սանոսյանը Անահիտ Սանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այս կացարանից օգտվում են նաեւ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում բուժվող երեխաների ծնողները։ Հիվանդանոցային դպրոցը, իր բոլոր բաղադրիչներով, գործում է նաեւ այստեղ։

 

Արդեն 30 տարի է՝ դպրոցը գործում է դրամաշնորհներով եւ անհատների աջակցությամբ։ 

 

Քրիստինա Լեումաննը Քրիստինա Լեումաննը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ամեն անգամ Երեւան վերադառնալիս տեսնում եմ բարձրացող շենքերը, այս հարստությունը, ճոխությունը, իսկ հիվանդանոցային դպրոցն ունի ֆոնդահայթայթման խնդիր։ Երբեմն սա ինձ շատ է տխրեցնում»,- ասում է դպրոցի շվեյցարացի հիմնադիր Քրիստինա Լեումաննը։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին