629 դիտում

Արման Մատինյան. Իմ տատիկը, իմ պապիկը



Հավատացեք, ես սա չէի գրի, եթե այդքան կարիքը չունենայի այն գումարի, որը խոստացված է հաղթողներին, հասկանու՞մ եք: 

Ես տատիս կորցրի անցած տարի, դա իմ ծնողների վերջին ծնողն էր, որին ես ունեի, ու որի հետ ես, պարզվեց, ահավոր շատ էի կապված: Ես սա սկսեցի գիտակցել նրա մահից 2 ամիս անց միայն և.. ես հասկացա նաև, որ ինձ համար շատ մեծ հաշվով պարտական եմ նրան, դե չէ, ո՛չ կենսաբանական առումով, չէ, իմ էությունը, որպիսին որ է, իմ աշխարհընկալումն ու իրերի այսպես կամ այնպես ընկալումը փաստորեն դաստիարակել էր տատս, ես ասում եմ փաստորեն, որովհետև հասկանու՞մ եք, նա ինձ երբեք չի ասել սա այսպես կանեն, սա այնպես, այսպես կարելի է կամ այսպես չի կարելի. ոչ, նրա  դաստիարակությունը չի եղել ուղղակի:

Ես պարզապես ինքնաբերաբար վերցրել եմ այն, ինչը նա տալիս էր  աշխարհին ու իր շրջապատին: Իսկ եթե ավելի քիչ փիլիսոփայենք, ապա ուղղակի այսպես. դատարկվեց, իրոք,  դատարկվեց մի մեծ տարածություն, որը ոչնչով լցնել չի ստացվի, կտրվեց ինձ՝ մանկությանս հետ կապող վերջին թելը: Ու ես, չեք պատկերացնի, հիմա ոնց եմ կարոտում ժամանակները, երբ պետք չէր մտածել ոչնչի մասին, բացի դպրոցից շուտ տուն հասնելու, արագ փոխվելու ու ֆուտբոլի դաշտ թռնելու համար: Սա մոռանալ չի լինում, սա, ու մեկ էլ ապուրի հոտը, որ կարմիր էր ու կծու կծու:  Ձև լիներ նորից մեկ անգամ էլ փորձեի, գրողը տանի, հենց մեկ անգամ միայն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am