100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Մայքլ Ջորդանը - Mediamax.am

2534 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Մայքլ Ջորդանը


Լուսանկարը` Կո Ռենթմեյսթեր


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին է ներկայացնում Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

 

Կո Ռենթմեյսթեր, Մայքլ Ջորդանը, 1984թ.

 

Հնարավոր է, որ սա երբեւէ լուսանկարված ամենահայտնի ուրվանկարն է:

 

1984 թվականին, լուսանկարելով Մայքլ Ջորդանին LIFE ամսագրի համար, Յակոբուս «Կո» Ռենթմեյսթերին հաջողվեց որսալ մի կադր, որում բասկետբոլի աստղը «ճախրում է» օդում՝ «դանք» կատարելու համար:

 

Այդ տարիներին Nike ընկերությունը դիզայներական ոգեշնչում էր փնտրում Air Jordan մոդելի համար: Nike-ը 150 դոլար վճարեց Ռենթմեյսթերին` վերջինիս կադրը ժամանակավոր օգտագործելու նպատակով: Այնուհետեւ ընկերությունը լուսանկարչին վճարեց 15 000 դոլար՝ երկու տարվա արտոնագրի համար, սակայն շարունակեց օգտագործել պատկերը նաեւ ժամկետը լրանալուց հետո:

 

Nike Jordan բրենդի լոգոն գրանցեց 1987 թվականին եւ շուտով «Jumpman»-ը հայտնվեց կոշիկների, հագուստի, պաստառների վրա՝ դառնալով բոլոր ժամանակների ամենահայտնի ապրանքանիշերից մեկը: 2014 թվականին Air Jordan բրենդի հասույթը կազմեց 3.2 միլիարդ դոլար:

 

Ռենթմեյսթերը Nike-ին դատի էր տվել՝ հեղինակային իրավունքները խախտելու համար, սակայն 2015 թվականին Պորտլենդի դատարանը մերժեց նրա հայցը:

 

Time ամսագիր

 

Պատրաստեց Աննա Բուբուշյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին