Դավութօղլու. Թուրքիային խանգարում են պայքարել ԻՊ-ի դեմ - Mediamax.am

12156 դիտում

Դավութօղլու. Թուրքիային խանգարում են պայքարել ԻՊ-ի դեմ


Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն

Լուսանկարը` REUTERS


Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «որոշ երկրներ» խանգարում են Թուրքիային պայքարել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։

Դավութօղլուի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը, հղում կատարելով Haber Turk հեռուստաալիքի վրա։

 

«Որոշ երկրներ խանգարում են մեզ օդային գործողություններ անցկացնել Սիրիայում։ Թող կամ իրենք ոչնչացնեն ԻՊ-ն, կամ էլ հեռանան եւ թողնեն, որ մենք դա անենք։ Թող ռուսական ուժերը դպրոցների ու հիվանդանոցների փոխարեն ԻՊ-ն ռմբակոծեն», - ասել է Թուրքիայի վարչապետը:

 

Նրա խոսքով, «թող ոչ ոք չփորձի ԻՊ-ի հետ պայքարի պատրվակով պատժել խաղաղ բնակչությունը եւ ընդդիմությանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին