Իրանի նախագահը սկսում է եվրոպական շրջագայությունը - Mediamax.am

13686 դիտում

Իրանի նախագահը սկսում է եվրոպական շրջագայությունը


Հասան Ռոհանին
Հասան Ռոհանին

Լուսանկարը` REUTERS


Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր կմեկնի եվրոպական շրջագայության, որի ընթացքում կայցելի Իտալիա, Վատիկան ու Ֆրանսիա:

Սա Իրանի առաջնորդի արտասահմանյան առաջին այցերն են լինելու՝ իրանական միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցների վերացման գործընթացի մեկնարկից հետո:

 

ՏԱՍՍ-ը նշում է, որ Հասան Ռոհանիի այցը Իտալիա եւ Ֆրանսիա պետք է կայանար դեռ անցած տարի, սակայն հետաձգվեց նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով:

 

Հունվարի 25-26-ին Ռոհանին Հռոմում բանակցություններ կվարի Իտալիայի նախագահի եւ վարչապետի հետ:

 

Իրանի նախագահի փարիզյան այցի ընթացքում հունվարի 27-28-ին տեղի կունենան նրա բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին