Երեւանում անվճար կայանելու ժամանակահատվածը կարող է 5-ից դառնալ 15 րոպե - Mediamax.am

7074 դիտում

Երեւանում անվճար կայանելու ժամանակահատվածը կարող է 5-ից դառնալ 15 րոպե


Լուսանկարը` www.autocentre.ua


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:

«Նույն նախագծով նախատեսվում է նաեւ ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի վճարման ձեւերը՝ հնարավորություն տալով հենց տեղում՝ համապատասխան տերմինալների միջոցով  կատարելու վճարումները», - նշվում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին