50 էլեկտրոնային չվացուցակներից գործարկված են 20-ը - Mediamax.am

3722 դիտում

50 էլեկտրոնային չվացուցակներից գործարկված են 20-ը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված ժամատախտակներից 20-ը գործարկված են:

Դեռեւս 2013 թվականին նախատեսվել էր Երեւանի առավել մարդաշատ 50 կանգառներում տեղադրել էլեկտրոնային չվացուցակների համակարգը:

 

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ից, այս պահի դրությամբ բոլոր 50 կանգառներում ժամատախտակները տեղադրված են, որոնցից 20-ը գործարկված են, իսկ մյուսների գործարկումը ընթացքի մեջ է եւ գտնվում է ավարտական փուլում:

 

250 ավտոբուսներում տեղադրվել են GPS համակարգեր, որոնցից ստացվող առժամանակյա տվյալները արտացոլվում են ժամատախտակների վրա:

 

«Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ից տեղեկացրել են, որ շարունակվում են բանակցություններ ներդրողների հետ` ծրագրի ընդլայնման կապակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին