Երեւան: Մեդիամաքս: Երեւանում մեկնարկում է լուսավորության արդիականացման, էներգախնայողական տեխնոլոգիաների կիրառման, համակարգերի էներգաարդյունավետության բարձրացման եւ ջերմոցային գազերի արտանետման նվազեցման քառամյա ծրագրի պիլոտային նախագիծը:
Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մասնագետների վերապատրաստումից հետո կփոխարինվի Իսակովի պողոտայի լուսավորության համակարգը:
Քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ասել է, որ ծրագիրն ընդլայնվելու միտում ունի եւ կներառի այգիներ ու փողոցներ։
«Քաղաքային կանաչ լուսավորություն» քառամյա ծրագրի պիլոտային նախագիծն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ու Գլոբալ էկոլոգիական ֆոնդի եւ այլ կառույցների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: