Քաղաքապետարանը կպատժի ձնամաքրում չկատարող տնտեսվարողներին - Mediamax.am

6200 դիտում

Քաղաքապետարանը կպատժի ձնամաքրում չկատարող տնտեսվարողներին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանն այսօր կոչ է արել տնտեսվարողներին ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման եւ ձնահեռացման աշխատանքները:

Այս մասին ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում, որը վկայակոչում է Երեւանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգը:

 

«Հորդորում ենք բոլորին պահպանել նշված կարգի պատշաճ իրականացումը: Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառվեն տուգանքներ»,- նշել են քաղաքապետարանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին