Քաղաքապետարան. Երեւանի բոլոր փողոցները լիովին երթեւեկելի են - Mediamax.am

10618 դիտում

Քաղաքապետարան. Երեւանի բոլոր փողոցները լիովին երթեւեկելի են


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի վարչական բոլոր շրջաններում ամբողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները:

Ինչպես հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, համապատասխան մեքենասարքավորումները, աղցան մեքենաները ձյան շերտից մաքրել եւ աղի ու ավազի խառնուրդով մշակել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները:

 

«Աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, եւ առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիովին երթեւեկելի:

 

Ձնամաքրման եւ փողոցների ու մայթերի աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են եւ կընթանան ողջ օրվա ընթացքում: Զուգահեռ կմաքրվեն բակային տարածքները, հետիոտնային ստորգետնյա եւ վերգետնյա անցումները»,- ասված է հաղորդագրությունում:

 

Հունվարի 25-ի երեկոյան հայտարարությամբ հանդես էր եկել «Սանիտեկ» ընկերությունը, որում, մասնավորապես, ասված էր.

 

«Անընդմեջ տեղացող ձյան պարագայում ճանապարհների ամբողջական մաքրությունը տեսականորեն անգամ հնարավոր չէ ապահովել, սակայն մեզ համար սկզբունքային է մեր աշխատանքը առավելագույնս պատշաճ կերպով կատարելը: Հայցում ենք Երևանի բնակիչների ներողամտությունը դեռևս առկա որոշ թերացումների համար և լիահույս ենք, որ բնակիչների հետ համագործակցությամբ կկարողանանք քաղաքը առավելագույնս անվտանգ ու անցանելի դարձնել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին