Հոկտեմբերի 8-ին Երեւանի որոշ փողոցներ փակ կլինեն - Mediamax.am

15900 դիտում

Հոկտեմբերի 8-ին Երեւանի որոշ փողոցներ փակ կլինեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով մայրաքաղաքի որոշ հատվածներում հոկտեմբերի 8-ին ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթեւեկությունը:

Մասնավորապես, ժամը 07:00 – 23:00-ը փակ կլինի Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածը:

 

Ժամը 11:00 – 14:00-ը կդադարեցվի երթեւեկությունը Արգիշտիի փողոցում:

 

Ժամը 13:00 – 23:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը:

 

Հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին