Երեւանում ձմռան հետեւանքները կվերացվեն «արտակարգ ռեժիմով» - Mediamax.am

11718 դիտում

Երեւանում ձմռան հետեւանքները կվերացվեն «արտակարգ ռեժիմով»


Տարոն Մարգարյանը
Տարոն Մարգարյանը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ասել է, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացվեն պատճառված վնասների վերացման ուղղությամբ:

«Ակնհայտ է, որ այս տարվա ձմռան հետեւանքները զգալի վնասներ են հասցրել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների, որոնց իրական չափն ավելի հստակ կլինի ձնհալից հետո: Օդերեւութաբաններն էլ են նշում, որ վերջին 100 տարում մայրաքաղաքում այսպիսի եղանակային պայմաններ չեն գրանցվել: Միայն այն, որ նախորդ տարիների համեմատ այս տարի 5 անգամ ավելի աղի եւ ավազի խառնուրդ է օգտագործվել փողոցների, մայթերի եւ բակային տարածքների մշակման համար, եւս փաստում է այդ մասին»,- ասել է քաղաքապետը:

 

Տարոն Մարգարյանը հանձնարարել է այսօրվանից նախաձեռնել ներքին աշխատանքներ առաջին հերթին մայրաքաղաքի գլխավոր փողոցների արտաքին տեսքի կարգավորման ուղղությամբ:

 

«Մեր բոլոր ծառայություները պետք է աշխատեն արտակարգ ռեժիմով՝ հնարավորինս վերացնելով նկատված թերություններն ու ապահովելով կենսապահովման ոլորտի անխափան աշխատանքները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին