Շարունակվում է Կարապի լճի տարածքի բարեկարգումը - Mediamax.am

10213 դիտում

Շարունակվում է Կարապի լճի տարածքի բարեկարգումը


Լուսանկարը` Տ. Բակման եւ Ա. Նատալինա, 1967թ.

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Շարունակվում են Երեւանի Կարապի լճի շրջակա տարածքի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները:

Քաղաքապետարանից հայտնում են, որ «Երեւաննախագծի» մշակած նախագծով նախատեսված է բարեկարգել մայթերն ու ճեմուղիները, որոնք կերեսապատվեն գեղարվեստական ձեւավոր բետոնե սալիկներով: Տարածքում կկառուցվեն նաեւ բազալտե աստիճաններ:

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Կնորոգվեն նաեւ բազալտե նստարանները, կտեղադրվեն նորերը: Տարածքում կտեղադրվեն նաեւ նոր աղբամաններ:

 

Առաջիկայում հանգստի գոտին ամբողջությամբ շահագործման կհանձնվի:

 

Կարող եք կարդալ Մեդիամաքսի «Երեւան. XX դար» նախագծի՝ Կարապի լճի մասին պատմող գլուխը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին