Դեպի Ավան եւ Նոր Նորք տանող ճանապարհը կրկին կփակվի - Mediamax.am

13779 դիտում

Դեպի Ավան եւ Նոր Նորք տանող ճանապարհը կրկին կփակվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին ժամը 22:00-ից մինչեւ լուսաբաց Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի՝ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված:

Քաղաքապետարանը վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից եւ պատճառվող անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին