Երեւանի գրադարանները համալրվել են 16 հազ. նոր գրքով - Mediamax.am

21175 դիտում

Երեւանի գրադարանները համալրվել են 16 հազ. նոր գրքով


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարան

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարան


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները հարստացել են 400 անուն 16 հազ. կտոր նոր գրականությամբ:

Քաղաքապետարանում տեղեկացրել են, որ գրքային ֆոնդը համալրվել է ինչպես հայ դասականների, այնպես էլ ռուսական, արեւմտաեվրոպական հեղինակների գեղարվեստական եւ մասնագիտական, նաեւ մանկական մեծաքանակ գրականությամբ:

 

Երաժշտական կրթօջախների համար էլ ձեռք է բերվել նոտագրված մասնագիտական գրականություն: 

 

«Մինչ օրս համայնքային գրադարանները համալրվել են 60 հազ. կտոր գրականությամբ: Այս տարվա ծրագիրն իր ծավալով աննախադեպ է: Նախատեսել ենք նաեւ գրադարանների թվային՝ տեսա եւ ձայնախտասկավառակների տեսքով համալրում, ինչը կնպաստի թվայնացման գործընթացին»,- ասել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին