Աշխատելու ենք կրկնապատիկ եռանդով, ասել է Տարոն Մարգարյանը - Mediamax.am

26071 դիտում

Աշխատելու ենք կրկնապատիկ եռանդով, ասել է Տարոն Մարգարյանը


Տարոն Մարգարյանը
Տարոն Մարգարյանը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնք «վստահության քվե են տվել իր ծրագրին»:

«Սա իսկապես պարտավորեցնող է, ու ակնկալում եմ, որ այսուհետ բոլորս միասին պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով, որպեսզի արդարացնենք մեր համաքաղաքացիների վստահությունը: Քաղաքացիներից ստացել ենք բազմաթիվ նոր առաջարկներ, մենք պետք է դրանք բազմակողմանի քննարկենք, անհրաժեշտության դեպքում դրանք դարձնենք ծրագրային առաջնահերթություններ ու կյանքի կոչելով՝ ապահովենք Երեւանի շարունակական զարգացումը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

 

Քաղաքապետը համոզվածություն է հայտնել, որ իր թիմը կարող է արդարացնել երեւանցիների սպասելիքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին