Փակ կլինի Տերյան, Արամի եւ Պուշկինի փողոցների հատման հատվածը - Mediamax.am

26575 դիտում

Փակ կլինի Տերյան, Արամի եւ Պուշկինի փողոցների հատման հատվածը


Լուսանկարը` Մեդիամաքս/Դավիթ Անդրեասյան


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ հունիսի 3-ից մինչեւ հունիսի 5-ը՝ առավոտյան ժամը 08:00-ից մինչեւ 19:00-ն, Տերյան փողոցի Արամի եւ Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածում կդադարեցվի ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

Պատճառը Տերյան 5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի վրա բետոնալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում անվտանգության պարտադիր նորմերի պահպանությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին