Երեւանի մետրոպոլիտենում նախատեսված վարժանքի ժամը փոխվել է - Mediamax.am

36091 դիտում

Երեւանի մետրոպոլիտենում նախատեսված վարժանքի ժամը փոխվել է


Լուսանկարը` flickr.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում այսօր նախատեսված վարժանքի ժամը փոխվել է:

 

«Քաղաքացիների ազատ տեղաշարժը չխոչընդոտելու, երթեւեկությունը կաթվածահար չանելու, կուտակումներից խուսափելու համար Մետրոպոլիտենի ղեկավարության հետ խորհրդակցության արդյունքում  ԱԻՆ-ի կողմից Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում անցկացվելիք ուսումնավարժության ժամը տեղափոխվել է 23:30՝ 22:00-ի փոխարեն»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին