Երեւանում ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում - Mediamax.am

39146 դիտում

Երեւանում ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը հանդես է հետեւյալ հաղորդագրությամբ՝ հայտնելով, որ մայրաքաղաքում ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում:

««Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից տարածվել է հայտարարություն՝ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի վճարման հետ կապված ս.թ. օգոստոսի 1-ից գանձվող գումարի փոփոխության վերաբերյալ, ինչը որոշ լրատվամիջոցներով մեկնաբանվել էր որպես ավտոկայանատեղի վճարի թանկացում:

 

Վերոնշյալ հայտարարության կապակցությամբ պարզաբանում ենք.

 

1. Ավտոկայանատեղի վճարի չափը չի՛ փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար (մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը)՝ 12000 դրամ:

 

2. Գանձվող գումարի փոփոխությունը վերաբերում է SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարներին եւ ավելացված արժեքի հարկին:

 

3. SMS հաղորդագրության փոխարեն 1 ժամվա եւ 1 օրվա համար ավտոկայանատեղի վճարները կարող են վճարվել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով, որոնց դեպքում ոչ մի դրամ միջնորդավճար կամ հարկ չի գանձվում:

 

Հիշեցնենք, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձեւաչափը ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում՝ մինչեւ տերմինալների տեղադրումը», - ասված է Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին