Երեւանում 23:00-ից հետո բարձր երաժշտություն միացնողները կպատժվեն - Mediamax.am

46070 դիտում

Երեւանում 23:00-ից հետո բարձր երաժշտություն միացնողները կպատժվեն


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը երեկոյան ժամերին հասարակական վայրերում բարձր երաժշտության արգելման ուղղությամբ եւ անհրաժեշտության դեպքում կիրառել կոշտ վարչարարություն:

«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կարձանագրվեն նման խախտումներ: Մեր համաքաղաքացիներից ստացվող յուրաքանչյուր ահազանգին անմիջապես արձագանքեք ու ձեռնարկեք համապատասխան քայլեր: Կա հստակ որոշում, համաձայն որի՝ ժամը 23:00-ից հետո մայրաքաղաքում արգելվում է բարձր երաժշտությունը: Հետեւաբար, ոչ ոք իրավունք չունի խախտելու հասարակական կարգը եւ խաթարելու մեր համաքաղաքացիների անդորրն ու հանգիստը»,- ասել է Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցությանը:

 

Քաղաքապետի խոսքով՝ տնտեսավորողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մեկ անգամ արված նախազգուշացումից հետո շարունակեն խախտել սահմանված կարգը, ապա կկիրառվի համապատասխան վարչարարություն՝ ընդհուպ մինչեւ նրանց գործունեության կասեցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին