24012 դիտում

Երեւանում կգործարկվի տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ծանոթացել է «Արաբկիր» զբոսայգում կյանքի կոչվող «ԱլտերԷգո» նախագծի իրականացման աշխատանքների ընթացքին:

«Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Գրին սմայլ» ընկերության կողմից իրականացվող ծրագրով «Արաբկիր» զբոսայգում կառուցվել է զիփլայն, որն ամենաերկարն է տարածաշրջանում: Զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից դեպի Աջափնյակ վարչական շրջան՝ շուրջ 870 մ, եւ Աջափնյակից Արաբկիր՝ 650 մ: Զիփլայնի բարձրությունը 87 մետր է, դրա մի հատվածն էլ, ի դեպ, անցնում է Դավթաշենի կամրջի տակով», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Զբոսայգում նախատեսվում է ունենալ նաեւ ժայռագնացության, լեռնային հեծանիվների, յոգայի համար նախատեսված հատվածներ, գրադարան, բացօթյա կինոթատրոն եւ նկարչության համար նախատեսված հատուկ վայրեր:

Քաղաքապետարանից հայտնում են, որ նախագիծը կյանքի կոչելու համար արդեն ծախսվել է շուրջ 80 մլն դրամ, մինչ ծրագրի ավարտը նախատեսվում է կատարել եւս 45-50 մլն դրամի ներդրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am