exclusive
11722 դիտում

Հայկական «Barnes & Noble» կամ թատրոնն ու գրատունը՝ մեկ հարկի տակ


Լուսանկարը` Կոլաժը՝ Աննա Աբրահամյան

Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց

Մարտից այցելուները Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն կգան ոչ միայն ներկայացում դիտելու, այլեւ՝ ընթերցելու համար: Թատրոնի շենքում բացվելու է «Զանգակ» գրատունը:

Այն տարբերվելու է երեւանյան գրախանութներից: Ընթերցողին ոչ միայն գիրք է առաջարկելու, այլեւ՝ համապատասխան միջավայր, որտեղ կարելի է ընթերցել, հանդիպել գրողներին, խոսել գրականության մասին:

«Նախատեսել ենք հատվածներ, որտեղ մարդիկ կարող են նստել եւ աշխատել գրախանութում առկա գրքերով եւ կամ իրենց համակարգիչներով: Տեխնիկապես հագեցած առանձին հատված ենք ունենալու միջոցառումների համար. կլինի ընթերցողի եւ ստեղծագործողների հանդիպման յուրահատուկ վայր, կանցկացվեն վարպետության դասեր, ֆիլմերի դիտումներ:

Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց


Կունենանք առանձին մանկական սրահ, որտեղ երեխաները կխաղան ոչ թե խաղալիքներով, այլ ինտելեկտուալ խաղեր, միայն մանկական գրքեր կվաճառվեն: Մասնագիտական սրահը կլինի երկրորդ հարկում: Պատուհանագոգերը կդառնան սեղան, լուսամփոփեր կտեղադրվեն:
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց


Ունենալու ենք սրճարան՝ սուրճ, թեյ, զովացուցիչ ըմպելիքներ, բայց խոհանոց չի լինելու: Դոմինանտը գրախանութն է, մյուսները ածանցյալ են: Կարելի է մի բաժակ սուրճով գիրք ընթերցել», - ասում է գրատան տնօրեն Արմեն Գասպարյանը:

Թատրոնում գրախանութ բացելու գաղափարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանինն է: Ասում է՝ Երեւանում անհրաժեշտություն կար ստեղծելու նոր, ժամանակակից մոդելի գրախանութ, որը նաեւ ժամանցի վայր կլինի: Երկար տարիներ թատրոնի առաջին հարկը վարձակալությամբ տրված էր տարբեր ընկերությունների: Այսուհետ երկարաժամկետ վարձակալությամբ այն հանձնվելու է «Զանգակ» գրատանը:
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց


«Թատրոնը մի քանի առումով շահեց. նախ՝ ֆինանսական միջոցներ ստանալով («Զանգակ»-ը վարձակալության համար ավելի շատ է վճարելու), երկրորդ՝ հավելյալ հանդիսատես է գալու թատրոն, նաեւ՝ շենքը վերանորոգվեց, միջավայրը փոխվեց: Թատրոնը կարծես նոր շունչ ու տեսք ստացավ, ձերբազատվեցինք ավտոմեքենաների վարձույթի, հուշանվերների եւ տարբեր տեսակի խանութներից: Թատրոնը կունենա գրականության սիրահարների հավելյալ հոսք, թատերասերներն էլ առիթ կունենան ծանոթանալու Հայաստանում ներկայացվող գրականությանը»,- Մեդիամաքսին ասել է Արմեն Ամիրյանը:
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց


«Զանգակ»-ն արդեն 95 մլն դրամի ներդրում է կատարել: Գրատանը հատկացվել է թատրոնի գլխավոր մուտքից առաջին հարկի ձախ հատվածը եւ մի հատված էլ երկրորդ հարկի ճեմասրահից: Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքը Երեւանի առաջին կոնստրուկտիվիստական կառույցներից  է, հեղինակները նշանավոր ճարտարապետներ Միքայել Մազմանյանը, Կարո Հալաբյանը եւ Գեւորգ Քոչարն են:

«Թատրոնի աշխատող ոչ մի հատված գրախանութին չի տրվել: Շենքը հին է, շատ խնդիրներ կան, որոնք պետք է հիմնովին լուծել: Ներքին եւ արտաքին աշխատանքներ կատարելիս՝ մեր ճարտարապետական խումբը (SNKH ճարտարապետական արվեստանոց) առավելագույնս պահպանել է շենքի կոնստրուկտիվիստական մոդելը: Պատուհանները, սյուների սալիկները փոխել, մոտեցրել ենք նախնական տեսքին, արտաքին հատվածի քարերը փոխարինվել են նույն քարերով»,-ասել է գրատան տնօրենը:
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց


Նորաբաց գրատանը ներկայացված են լինելու հայաստանյան բոլոր հրատարակչությունները, նաեւ՝ արտերկրից ներկրված գրքեր:

Մշակույթի նախարարին խնդրեցինք մեկնաբանել գրախանութների տնօրենների հնչեցրած այն մտավախությունը, թե նույն փողոցում եւս մի գրատան ավելացումը կարող է խանգարել վաճառքին: Արմեն Ամիրյանը համաձայն չէ՝ որքան մեծ լինի մրցակցությունը, գործունեությունն այնքան արդյունավետ կլինի:

«Զանգակ»-ի տնօրենն էլ գրախանութ բացելը բիզնեսի տեսանկյունից համարում է ռիսկային, բայց՝ կարեւոր:
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց


«Իրար կողքի նույն գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ինչ-որ իմաստով միշտ խանգարում են իրար: Բայց եթե նժարին դնենք՝ դրական կողմերն ավելի շատ են: Խթանելու է մրցակցությունը, ազդելու է տեսականու, գնի վրա, սպասարկման որակը կբարձրանա: Դրանից ընթերցողն անպայման շահելու է: Մյուս կողմից մշակույթ է ձեւավորվում, եւ Աբովյան փողոցը հայտնի կդառնա գրատներով»:

«Զանգակ»-ը կլինի առաջին, բայց ոչ միակ գրախանութը, որը կգործի թատրոնի շենքում: Հաջորդը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն է: Մշակույթի նախարարությունը բանակցում է ներդրողների հետ: Եթե համաձայնության գան, այս տարի կսկսվի Մայր թատրոնի Ձմեռային այգում գրախանութի նախագծման աշխատանքները:
Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց Էսքիզը՝ SNKH ճարտարապետական արվեստանոց


«Ընտրել ենք ամերիկյան Barnes & Noble գրախանութների մոդելին մոտ մի տարբերակ, երբ գրախանութում վաճառում է ամեն ինչ՝ սկսած շոկոլադից մինչեւ խաղալիքներ, գրենական պիտույքներ՝ կենտրոնում ունենալով գիրքն ու գրականությունը: Սա հետաքրքիր մոդել է, որն առաջարկվեց ամերիկյան փակվող գրախանութների փոխարեն: Հիմա դրանք ծաղկում են, դարձել են ընտանեկան ժամանցի վայր, որտեղ բոլորը կարող են գտնել իրենց հետաքրքրությունները՝ երեխաները խաղալիք գրքերի, հուշանվեր գրքերի, գրենական պիտույք գրքերի տեսքով եւ, իհարկե, լուրջ գրականության տեսքով»,- Մեդիամաքսին ասել է Արմեն Ամիրյանը:

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am