Նարեկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից - Mediamax.am

12763 դիտում

Նարեկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից


Նարեկ Սարգսյանը
Նարեկ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին պաշտոնից ազատելու մասին։

Նարեկ Սարգսյանն այս պաշտոնում էր 2016թ. հոկտեմբերի 11-ից: Մինչ այդ՝ 2014-2016 թթ., եղել է քաղաքաշինության նախարար, իսկ 2011-2013 թթ. Երեւանի գլխավոր ճարտարապետն էր։ 

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը։ 

 

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2014թ. հունիսից։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին