Երեւանի հասարակական տրանսպորտի որոշ ուղեգծեր փոխվել են - Mediamax.am

11686 դիտում

Երեւանի հասարակական տրանսպորտի որոշ ուղեգծեր փոխվել են


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ներքաղաքային միկրոավտոբուսային հ.11 երթուղին սպասարկող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով հունիսի 27-ից կդադարեցվի այդ երթուղու գործունեությունը:

Նշված երթուղուց օգտվող՝ Նոր Արեշ, Վարդաշեն, Մուշավան թաղամասերի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղին ե/գ կայարանից Սասունցի Դավթի, Ազատամարտիկների փողոցներով կերկարացվի մինչեւ Մուշավան:

 

Ավտոբուսային հ.10 երթուղին Նուբարաշենի խճուղուց կերկարացվի մինչեւ Նուբարաշեն վարչական շրջան:

 

Միկրոավտոբուսային հ.75ա երթուղին կշահագործվի Նոր Արեշի 7-րդ, 9-րդ, 20-րդ, 50-րդ փողոցներով:

 

Քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին