Կարեն Կարապետյան. “այս որոշումն ընդունել եմ շատ մեծ դժվարությամբ” - Mediamax.am

21505 դիտում

Կարեն Կարապետյան. “այս որոշումն ընդունել եմ շատ մեծ դժվարությամբ”


Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ եւ անձնական պատճառներից ելնելով:

Կարեն Կարապետյանն ասել է այդ մասին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հետ բացառիկ հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել քիչ առաջ: Նա ասել է, որ “կարիք չկա հասարակությանը ծանրաբեռնել այդ անձնական պատճառների մանրամասներով”:

 

Կարեն Կարապետյանն “հավանական” է համարել լուրերն այն մասին, որ այսուհետ աշխատելու է Ռուսաստանում:

 

Երեւանի քաղաքապետն ասել է, որ հրաժարականի մասին որոշումն ընդունել է “շատ մեծ դժվարությամբ”:

 

Կարեն Կարապետյանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ իր հրաժարականը ներիշխանական հակասությունների հետեւանք է: Նա ասել է, որ վայելել է ՀՀ նախագահի “անսահման աջակցությունը” եւ որ Սերժ Սարգսյանը շատ մեծ դեր է ունեցել իր կայացման մեջ:

 

Կարեն Կարապետյանը “անհեթեթություն” է անվանել նաեւ լուրերը ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ունեցած տարաձայնությունների մասին:

Կարդացեք նաեւ` Այլեւս ոչ մի “դրա՞յվ”

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին