«Իմ քայլը» հաղթեց, Հայկ Մարությանը Երեւանի ընտրված քաղաքապետն է - Mediamax.am

9023 դիտում

«Իմ քայլը» հաղթեց, Հայկ Մարությանը Երեւանի ընտրված քաղաքապետն է


Հայկ Մարությանը
Հայկ Մարությանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:

Ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848 343 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է  370 323  քաղաքացի (43.65 %):

 

Ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, որը ստացել է 294 109 ձայն (81.06%): Դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը համարվում է Երեւանի ընտրված քաղաքապետ:

 

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը ստացել է 25 219 ձայն (6.95 %):

 

Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է, որը ստացել է 18 112 ձայն (4.99%):

 

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էին 12 ուժեր՝ 8 կուսակցություն եւ 4 դաշինք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին