Երեւանի փողոցային լույսերը ցերեկը վառվում են նորոգումների համար - Mediamax.am

1283 դիտում

Երեւանի փողոցային լույսերը ցերեկը վառվում են նորոգումների համար


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարան


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի փողոցներում ցերեկվա ժամերին վառվող լուսատուների խնդիրը տեխնիկական է։

Ըստ ընկերության «Կենտրոն» տարածքային շահագործման շրջանի պետ Կարեն Մուրադյանի՝ ցերեկային ժամերին արտաքին լուսավորության ցանցում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, որպեսզի երեկոյան լուսավորության խնդիրներ չլինեն։

 

«Այս կերպ ապահովվում է նաեւ աշխատակիցների անվտանգությունը, որոնք գործ ունեն էլեկտրականության հետ: Արտաքին լուսավորության համակարգում առկա տեխնիկական խնդիրների մասին ընկերությունը տեղեկանում է նաեւ թեժ գծի միջոցով»,- ասել է Կարեն Մուրադյանը։

 

Երեկոյան եւ գիշերը Երեւանը լուսավորում է շուրջ 64 000 լապտեր եւ գեղարվեստական լուսավորության ավելի քան 5000 լուսակետ: 

 

Խափանումների եւ տեխնիկական խնդիրների դեպքում անհրաժեշտ է զանգահարել ընկերության թեժ գիծ՝ 010 56-27-56, 011 51-44-44 հեռախոսահամարներով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին