Վերաբացվել է հիմնանորոգված «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրը - Mediamax.am

3112 դիտում

Վերաբացվել է հիմնանորոգված «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Հանրապետության հրապարակին հարակից` Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում կայացել է «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանային համալիրի վերաբացումը:

Հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին ս.թ. փետրվարից:

 

1968 թվականին` Երեւանի 2750-րդ տարեդարձի առիթով շահագործման հանձնված ու նույնքան ջրամղիչ խողովակներ ունեցող շատրվանը, նախկինում միայն ընթացիկ նորոգումների էր ենթարկվել:

 

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է, որ այս տարի նախատեսվում է գործարկել 11 շատրվանային համալիր եւ 7 ջրավազան:

 

Հանրապետության հրապարակի շատրվանն ու Կարապի լճի ջրավազանն արդեն գործարկվել են, ընդ որում` կարապներն արդեն տեղափոխվել են Կարապի լիճ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին