Օմբուդսմենը առաջարկել է ոստիկանապետին ապահովել քաղաքապետարանի դիմաց ցույց անողների անվտանգությունը - Mediamax.am

4734 դիտում

Օմբուդսմենը առաջարկել է ոստիկանապետին ապահովել քաղաքապետարանի դիմաց ցույց անողների անվտանգությունը

Օմբուդսմենը առաջարկել է ոստիկանապետին ապահովել քաղաքապետարանի դիմաց ցույց անողների անվտանգությունը
Օմբուդսմենը առաջարկել է ոստիկանապետին ապահովել քաղաքապետարանի դիմաց ցույց անողների անվտանգությունը

Լուսանկարը` Photolure

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի նա հանձնարարի համապատասխան պաշտոնյաներին ապահովել Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցների անվտանգությունն ու առողջությունը:

Ինչպես հաղորդում է Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակը, օգոստոսի 5-ին քաղաքապետարանի առջեւ նստացույց անող ակտիվիստները նամակով դիմել են օմբուդսմենին՝ նշելով կիզիչ արեւից պաշտպանվելու հնարավորության բացակայության մասին:

Ոստիկանապետին հասցեագրված իր գրության մեջ Կարեն Անդրեասյանը նշում է, որ «կիզիչ արեւին մեկ հովանոցի տեղադրումը թե իրավական է, թե մարդասիրական»:

"Այլ առիթներով արդեն նշել եւ հիմնավորել ենք, որ խաղաղ հավաքների անցկացման ընթացքում մեկ վրանի կամ մեկ հովանոցի տեղադրումը չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն, եթե դա անհրաժեշտ է խաղաղ ցուցարարների կյանքի եւ առողջության պաշտպանության համար, եւ եթե դրանք որեւէ կերպ չեն խոչընդոտում երթեւեկությանը, անցորդների տեղաշարժմանը»,- ասված է օմբուդսմենի գրության մեջ:

Բացի այդ, Կարեն Անդրեասյանն առաջարկել է ոստիկանապետին գիշերային ժամերին լուսավորության բացակայության դեպքում ուժեղացնել նստացույցի մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին