Մեդիամաքս-ը եւ ԱրմենՏել-ը կաջակցեն «Շնչող պատեր»-ին - Mediamax.am

12215 դիտում

Մեդիամաքս-ը եւ ԱրմենՏել-ը կաջակցեն «Շնչող պատեր»-ին

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը եւ ԱրմենՏելն այսօր հայտարարել են, որ կաջակցեն «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնությանը:

2012 թ. դեկտեմբերին ԱրմենՏել-ի հովանավորությամբ լույս էր տեսել Մեդիամաքս-ի «Երեւան XX դար» գիրքը: Ընկերությունները հայտարարել էին, որ գրքի վաճառքից ստացված միջոցներով կիրականացվի որեւէ նախագիծ Երեւանի քաղաքի համար:

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանն այսօր ասել է, որ որոշում է կայացվել աջակցել «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնությանը, որի անդամները այս տարի նկարազարդել էին Երեւանի մի շարք հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների մանկական բաժանմունքները:

Մեդիամաքս-ի եւ ԱրմենՏելի հետ համագործակցության շնորհիվ «Շնչող պատեր»-ի անդամները կնկարազարդեն Երեւանի մոտ 10 մանկապարտեզներ:

«Շնչող պատեր» կամավորական նախաձեռնության ղեկավար Սաթենիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները` նախաձեռնության անդամները այցելում են մանկապարտեզներ` «հարմար» պատեր ընտրելու նպատակով: Սպասվում է, որ առաջին մանկապարտեզը կնկարազարդվի մոտ ապագայում:

«Մեզ շատ է դուր եկել այս նախաձեռնությունը եւ ուրախ ենք աջակցել նրան», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Երեւան XX դար» նախագիծը գերազանցեց մեր բոլոր սպասումները` դառնալով իսկական սոցիալական երեւույթ: Հատկապես հաճելի է, որ ավարտում ենք նախագիծը` աջակցելով «Շնչող պատեր» նախաձեռնությանը: Կարծում եմ, որ այն, ինչ անում են «Շնչող պատեր»-ի կամավորները, իսկապես կարեւոր է առողջ ու բարի հասարակություն կառուցելու համար եւ շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք օգնել նրանց», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին