Երեւան: Մեդիամաքս: «Հին Երեւան» պատմաճարտարապետական նախագծի կառուցապատող ընկերությունը հայտնի կդառնա փետրվարի կեսին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Նա ասել է, որ վերջերս ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչների հետ կրկին քննարկվել է այդ նախագիծը:
Անցած տարվա դեկտեմբերին Մեդիամաքս-ի հետ զրույցում «Հին Երեւան» նախագծի հեղինակ ճարտարապետ Լեւոն Վարդանյանն ասել էր, որ նախագծի պատվիրատուն ռուսաստանյան ընկերություն է:
«Հին Երեւան» նախագիծն ընդգրկում է շուրջ 100 հազ. ք/մ մակերեսով շինարարական տարածք Աբովյան փողոցից մինչեւ Կողբացի փողոց եւ Արամի փողոցից մինչեւ Բյուզանդի փողոցն ընդգրկող Գլխավոր պողոտայի հատվածում: Նախագծով նախատեսվում է վերականգնել 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի Երեւանի մի մասը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: