Երեւանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել է լուրջ թերացումներով, ասվում է Օմբուդսմենի զեկույցում - Mediamax.am

2232 դիտում

Երեւանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել է լուրջ թերացումներով, ասվում է Օմբուդսմենի զեկույցում


Երեւանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել է լուրջ թերացումներով, ասվում է Օմբուդսմենի զեկույցում
Երեւանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել է լուրջ թերացումներով, ասվում է Օմբուդսմենի զեկույցում

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել է լուրջ թերացումներով, ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցում:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ «վարորդները 1 ժամից պակաս կայանելիս ստիպված են եղել վճարել 1 ժամվա կայանման գումար, չեն նախատեսվել անվճար հատուկ կայանատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաեւ չէին կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ»:

 

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում անդրադարձ կա նաեւ Փակ շուկայի ապօրինի շինարարությունը կանխելու համար Երեւանի քաղաքապետարանի կողմից բավարար միջոցներ չձեռնարկելուն, ինչպես նաեւ քաղաքի ծայրամասերում գտնվող կիսաքանդ փողոցները ասֆալտապատելու փոխարեն կենտրոնական փողոցների կրկնակի ասֆալտապատելուն:

 

Զեկույցի համաձայն, քաղաքապետարանի կողմից չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ եւ թափանցիկ պահանջներ, ինչի հետեւանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր:

 

Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաներն անհրաժեշտ խնամք չեն ստացել:

 

«Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային քննարկումներ, չէր ներկայացրել սակագնի բարձրացման բավարար հիմքերը եւ հնարավոր այլընտրանքային լուծումները, ինչն առաջացրել էր հանրության հիմնավոր վրդովմունքը»,- նշվում է զեկույցում:

 

Թերացումների թվում նշվում է նաեւ, որ քաղաքապետարանը որեւէ միջոց չի ձեռնարկել Կոմայգում այլասերվածությունը վերացնելու ուղղությամբ, մասնավորապես, չի լուսավորվել եւ չի ցանկապատվել այգու շրջակայքը, ինչպես նաեւ չի փակվել այգու մուտքը գիշերային ժամերին:

 

Անմատչելի է եղել մի շարք շինություններ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ու ելքը: Մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայել են թեքահարթակները, իսկ առկայության դեպքում էլ՝ դրանց թեքության աստիճանը չափազանց բարձր է եղել: Միջոցներ չեն ձեռնարկվել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու համար:

 

Որպես դրական զարգացում զեկույցում նշված է, որ ճանապարհային խցանումները նվազեցնելու նպատակով շահագործման է հանձնվել Ուլնեցու եւ Ռուբինյանց փողոցները միացնող ճանապարհը, Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցի հետ կապող նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքները,  4 վերգետնյա անցումների շահագործումը, առողջապահության ոլորտում իրականացրած աշխատանքներն ու բուժհաստատություններին նոր սարքավորումների տրամադրումը, ինչպես նաեւ մայրաքաղաքի փողոցներում կառուցված թեքահարթակները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին