Մեզ համար ուղղակի անհնար է պատկերացնել մեր կյանքը առանց նորագույն տեխնոլոգիաների, քանի որ մենք սովորել ենք տրանսպորտում կարդալ տվյալ պահին հետաքրքրող ինֆորմացիան, լսել երաժշտություն, երբ մենք կցանկանանք, գնումներ կատարել ինտերնետ-խանութներից, ընկերներ գտնել սոցիալական կայքերում, կապի մեջ լինել մեր մտերիմների հետ, որքան էլ հեռու լինեն և իհարկե սովորել ենք ինտերնետի միջոցով ճանփորդել աշխարհով մեկ:
Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի մոտ հարաբերություններ կառուցել մեր ընկերների, բարեկամների և իհարկե մեր սիրելիների հետ: Սերը որպես կյանքի աղբյուր միշտ էլ իր խնամքն ու հոգատարությունն է պահանջել սիրահարված զույգերից: Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե և նույնիսկ ամեն վարկյան սիրած մարդուց լսելը կամ ասելը, որ “Ես քեզ սիրում եմ”, ուղղակի ամեն անգամ նոր էներգիա, նոր հույսեր և նոր կյանք է պարգևվում սիրահարված զույգերին: Բայց հաճախ սիրող զույգերը, այնպիսի դժվարին իրադրություններում են հայտնվում, որ կարող է իրենց սերը դառնա մարդակային լոկ հիշողություն:
Տարիներ առաջ ամռանը մի տղա հանդիպում է գեղեցիկ աչքերով, մեղմ ու քնքուշ հայացքով մի բարի աղջկա, որի անուն էր Անաբելա: Անաբելան այնքան նուրբ ժպիտ ուներ, որ Գոռին գերել էր անմնացորդ: Գոռը այնպես էր սիրահարվել, որ անգամ չէր կարողանում իր սիրո մասին խոսել: Եվ հանկարծ մի քանի շաբաթ անց Գոռը իմանում է, որ արդեն Անաբելան պետք է վերադառնա Սանկտ Պետերբուրգ: Տղան անգամ չէր հասցրել ծանոթանալ, որի համար շատ էր տխրում:
Մարդկային հնարամիտ ու ստեղծագործ միտքը շատ անգամ է փրկել մարդկային զգացմունքներ, փրկել և պահպանել է սրբորեն: Գոռը ինտերնետի միջոցով սկսեց փնտրել Անաբելային: Փնտրում էր Google-ում, Facebook-ում, Twitter-ում, Skype-ում և հանկարծ գտավ Vk-ում: Չէր կարողանում հավատալ, որ ինքը կարող է գտնել այն սիրուն աչքերով աղջկան, որին շատ անգամ էր ցանկացել ուղղակի նրբորեն ականջին շշնջալ, որ ինքը շատ-շատ է սիրում իրեն: Գոռը սեր խոստովանեց երգերի և տեսահոլովակների միջոցով: Սակայն Անաբելան սկզբում չէր ուզում հավատալ, որ Գոռը այնքան ուժեղ է սիրել, որ չէր համարձակվել խոսել իր սիրո մասին: Նրանք գրեթե ամեն օր շփվում էին, փոխանակվում նկարներով, երգեր լսում միասին, անգամ միասին խաղեր խաղում: Երբեմն տեսազանգերի միջոցով օդային համբույրներ էին ուղղարկում միմյանց: Եվ ամեն օր ավելի ու ավելի էին մոտիկանում միմյանց: Նրանք միասին ստեղծել էին մի բլոգ, որտեղ գրանցվում էին միայն սիրող զույգեր: Իրենց բլոգում այնպիսի պատմությունների մասին էին կարդում, որ զարմանում էին մի բանի համար, որ իրենք միակը չեն և ինչքան միմյանցից այդքան հեռու սիրող սրտեր են բաբախում միմյանց համար: Նրանք շատ ուրախ էին, որ իրենք այդքան հեռու և միաժամանակ այդքան մոտիկ էին:
Մի տարի անց Անաբելան նորից Հայաստանում էր ոչ թե հույր մի քանի շաբաթով, այլ սպասված սիրելի էակ, որ այսուհետ ապրելու էր հայրենիքում: Ամեն երեկո նրանք զրուցում էին հեռախոսով, կարճ հաղորդագրություններ ուղարկում միմյանց, քայլում իրենց սիրելի այգում և զգում էին, որ կարծես թե միմյանց ճանաչել եմ շատ վաղուց: Այդքան մոտ լինելով անգամ նրանք երեկոները կարոտում էին անվերջ ու անդադար: Փորձում էին իրենց կարոտն տեսազանգերի միջոցով խեղդել: Նրանք հասկանում էին, որ իրենք այլ կերպ ապրել չեն կարող:
Դեռ ինչքան սիրող սրտեր կլինեն միասին նորագույն տեխնոլոգիաների միջոցով…