Yerevan Web Meetings
 
 Սեբաստիան Մոլեսկի
 Աննա Զնամենսկայա
 Անտոն Նոսիկ
 Աիստե Զիլինսկիենե
 Եկատերինա Սկորոբոգատովա

2011 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մեդիամաքս-ը իրականացրեց Yerevan Web Meetings 2011 նախագիծը, որի նպատակն էր Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման եւ առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը:

Նախագծի գլխավոր հովանավորն էր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Yerevan Web Meetings 2011-ի շրջանակում վարպետության դասերով հանդես եկան.

- Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին;

- Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր եւ բաժնետեր Աննա Զնամենսկայան;

- Ռուսաստանյան ինտերնետի «կնքահայրերից» մեկը` Անտոն Նոսիկը;

- Լիտվայի առաջատար Delfi.lt պորտալի հասարակության հետ կապերի տնօրեն Աիստե Զիլինսկիենեն;

- Ռուսաստանում Facebook սոցիալական ցանցի տնօրեն Եկատերինա Սկորոբոգատովան:

Բոլոր վարպետության դասերը տեղի ունեցան Մեդիամաքս-ի գրասենյակում: Դրանց մասնակցեցին ուսանողներ, սկսնակ գործարարներ, հետեւյալ ընկերությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ.

ՎիվաՍել-ՄՏՍ, ԱրմենՏել, Օրանժ Արմենիա, Յուքոմ, Քաֆեսջյան արվեստների կենտրոն, Internews Armenia, HSBC Bank Armenia, RASCO ապագովագրական ընկերություն, Dalma Garden Mall, AGBU Virtual College, ISPC, Synopsys Armenia, 3ADA Studio, Webmaker, Հայ-Ռուսական Համալսարանի Բիզնես-ինկուբատոր, SFL Pro, Հայկական PR Ասոցիացիա, Zoom Graphics, IWPR Երեւանի գրասենյակ, Public Journalism Club, Helix, Cyber Gates, KASA Swiss Humanitarian Foundation, ArchiX, Badu.am, Media.am, PanArmenian.Net, Jnews.am,  A1Plus.am, Armsport.am, Dinamica.am, Conference.am, Շանթ հեռուստաընկերություն, StarCom Media, Նոր Մեդիաների Դպրոց, Առավոտ օրարերթ, British Council, Be2, IPMarketing, Երեւանի պետական համալսարան, Telcell, IAB Centre, Dominant Studios, Plexonic, DigitalChocolate, USAID.

 
Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am