Ցյուրիխի դատախազությունը դադարեցնում է թուրք նախարարի գործը - Mediamax.am

4845 դիտում

Ցյուրիխի դատախազությունը դադարեցնում է թուրք նախարարի գործը


Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը
Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը

Լուսանկարը` http://www.philenews.com


Երեւան: Մեդիամաքս: Ցյուրիխի դատախազությունը կդադարեցնի հետաքննությունը Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ, ով Շվեյցարիայում հրապարակավ հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը:

Ինչպես գրում է Reuters-ը, դատախազության այս որոշումը պայմանավորված է թուրք նախարարի դիվանագիտական անձեռնմխելիությամբ:

 

«Շվեյցարիայի ԱԳ նախարարության հետ խորհրդակցելուց հետո, դատախազությունը եկավ այն եզրակացության, որ Էգեմեն Բաղըշի նկատմամբ հետաքննությունը չի կարող տարվել, քանի որ որպես թուրք նախարար նա վայելում է դիվանագիտական անձեռնմխելիություն», - ասված է դատախազության հայտարարության մեջ:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Ցյուրիխի դատախազությունը հետաքննություն էր սկսել Էգեմեն Բաղըշի նկատմամբ նրանից հետո, երբ թուրք նախարարը Դավոսում հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը:

 

Շվեյցարիայում գործող հակառասիստական օրենքն արգելում է հերքել ցեղասպանությունները:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին