Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը - Mediamax.am

2591 դիտում

Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: 15 տարվա համագործակցության ընթացքում Հայաստանի զինված ուժերը եւ Կանզասի ազգային գվարդիան իրականացրել եւ շարունակում են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք հանդիսանում են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության կարեւոր բաղադրիչներ:

Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն՝ դեկտեմբերի 6-ին ընդունելով ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը:

 

Լի Թաֆանելին հավաստիացրել է, որ Կանզասի ազգային գվարդիան շարունակելու է զարգացնել համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության եւայլ ավանդական դարձած ուղղություններով, միեւնույն ժամանակ դրական արձագանքելով բոլոր նոր նախաձեռնություններին:

 

Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերը դեկտեմբերի 7-ին կժամանի Հայաստան եւ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակության ուղեկցությամբ Գյումրիում կմասնակցի 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին