Կիպրոսի պաշտպանության նախարարը եռօրյա այցով Հայաստանում է - Mediamax.am

3251 դիտում

Կիպրոսի պաշտպանության նախարարը եռօրյա այցով Հայաստանում է


Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 12-14-ը պաշտոնական այցով Երեւանում է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը։

ՊՆ-ում նշել են, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Սավաս Անգելիդիսն այսօր ամփոփել են ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ համագործակցության նախորդ տարվա արդյունքները եւ նախանշվել 2019թ. համագործակցության հիմնական ուղղությունները։

 

Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր, Հայաստանի եւ Կիպրոսի մասնակցությամբ բազմակողմ ձեւաչափով համագործակցության հնարավորությունները։

 

Նախարարները ստորագրել են Հայաստանի եւ Կիպրոսի նախարարությունների միջեւ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019թ. ծրագիրը։

 

Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը նաեւ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին