Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Երեւանում կկայանան Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, այնուհետեւ Միխեիլ Ջանելիձեին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Միխեիլ Ջանելիձեի վերջին այցը Երեւան կայացել էր 2017թ. ապրիլին: Այն ժամանակ նա ասել էր, որ «Հայաստանն ու Վրաստանը շատ չօգտագործված ներուժ ունեն»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: