Պուտինը շնորհավորել է Փաշինյանին - Mediamax.am

3683 դիտում

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

 

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, եւ որ երկու երկրները տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության զգալի փորձ են կուտակել:

 

«Կարծում եմ, որ մեր երկխոսությունը եւ կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: Դա, անշուշտ, բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին