Մերկելը փետրվարի 1-ին կընդունի Փաշինյանին - Mediamax.am

3340 դիտում

Մերկելը փետրվարի 1-ին կընդունի Փաշինյանին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որ կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 1-ին իր նստավայրում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանում Գերմանիայի դեսպանության էջը, վկայակոչելով Շտեֆեն Զայբերտին, տեղեկացնում է, որ Անգելա Մերկելը եւ Նիկոլ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ եւ տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ արտաքին եւ անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ:

 

Անգելա Մերկելը 2018թ. օգոստոսին Երեւանում ասել էր, որ Գերմանիան ցանկանում է Հայաստանի հետ ավելի ակտիվ համագործակցություն ծավալել:

 

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր, որ «Անգելա Մերկելի հայաստանյան այցի շրջանակում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ ե՛ւ ներդրումների, եւ՛ համատեղ ծրագրերի մասով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին