Ադրբեջանը Բելառուսից գնել է կրակի կառավարման նոր համալիր - Mediamax.am

2650 դիտում

Ադրբեջանը Բելառուսից գնել է կրակի կառավարման նոր համալիր


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման «Լեկտոր» դյուրակիր համակարգ է ձեռք բերել։

Նոր համալիրը փորձարկվել է ադրբեջանական բանակի՝ մարտին տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ադրբեջանական AzeriDefence կայքը:

 

Համալիրը ներառում է պլանշետային համակարգիչ, գրպանի համակարգիչ, ռադիոկայաններ, հետախուզման սարք եւ ավտոմատ օդերեւութաբանական կայան:

 

Համակարգի միջոցով կարելի է հավաքագրել եւ պահել տվյալներ, լուծել հաշվարկային եւ տեղեկատվական խնդիրներ: Համալիրի բոլոր բաղադրիչները՝ օդերեւութաբանական կայանից բացի, մշակվել են Բելառուսում:

 

«Լեկտորն» առաջին անգամ ցուցադրվել էր 2019թ. փետրվարին Աբու Դաբիում տեղի ունեցած IDEX-2019 ցուցահանդեսում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին